<p style="box-sizing: border-box; margin: 0px 0px 15px; padding: 0px; border: none; outline: none; position: relative; line-height: 1.8em; color: #222222; font-size: 16px; font-family: Roboto, sans-serif;">«Արմատ» իրավաբանական ընկերությունը հիմնադրվել է 2021 թվականին՝ տարբեր ոլորտներում մասնագիտական մեծ փորձառություն ունեցող մասնագետների ներգրավմամբ:</p> <p style="box-sizing: border-box; margin: 0px 0px 15px; padding: 0px; border: none; outline: none; position: relative; line-height: 1.8em; color: #222222; font-size: 16px; font-family: Roboto, sans-serif;">«Արմատ» իրավաբանական ընկերությունը իրավաբանական ծառայություններ է մատուցում իրավունքի բոլոր ճյուղերով: Մենք պատրաստ ենք մեր հաճախորդների իրավական խնդիրների լուծման աջակցմանը՝ փորձի և պրոֆեսիոնալիզմի միաժամանակյա համադրմամբ:</p> <p style="box-sizing: border-box; margin: 0px 0px 15px; padding: 0px; border: none; outline: none; position: relative; line-height: 1.8em; color: #222222; font-size: 16px; font-family: Roboto, sans-serif;">Մենք մեր վստահորդներին մատուցում ենք բարեխիղճ և որակյալ իրավական օգնություն՝ կատարելով վստահորդի հանձնարարությանը վերաբերող բոլոր հանգամանքների ուսումնասիրություն և անհրաժեշտ գործողությունների պատշաճ կատարում՝ միջազգային չափանիշներին համապատասխան:</p> <p style="box-sizing: border-box; margin: 0px; padding: 0px; border: none; outline: none; position: relative; line-height: 1.8em; color: #222222; font-size: 16px; font-family: Roboto, sans-serif;">Ընկերությունն իր ծառայություններն է մատուցում անհատներին և կազմակերպություններին՝ ներդնելով բոլոր ջանքերը՝ ստեղծելու փոխըմբռնման միջավայր մեր հաճախորդների հետ:</p>
Ձեր հարցըԵրկրի տնտեսական, քաղաքական զարգացմանը զուգընթաց զարգանում է նաև զանգվածային տեղեկատվության ոլորտը: Անձի կողմից իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունքն ամրագրված է ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածում, համաձայն որի՝ յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք: Այս իրավունքը ներառում է սեփական կարծիք ունենալու, ինչպես նաև առանց պետական և տեղական ինքնակառավարման մարմինների միջամտության և անկախ պետական սահմաններից` տեղեկատվության որևէ միջոցով տեղեկություններ ու գաղափարներ փնտրելու, ստանալու և տարածելու ազատությունը:
Մամուլի, ռադիոյի, հեռուստատեսության և տեղեկատվական այլ միջոցների ազատությունը երաշխավորվում է: Պետությունը երաշխավորում է տեղեկատվական, կրթական, մշակութային և ժամանցային բնույթի հաղորդումների բազմազանություն առաջարկող անկախ հանրային հեռուստատեսության և ռադիոյի գործունեությունը:
Նշված ոլորտում ծավալվող հասարակական հարաբերությունները կարգավորվում են ՀՀ Սահմանադրությամբ, «Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ օրենքով, «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքով, «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» ՀՀ օրենքով, «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքով, «Լեզվի մասին» ՀՀ օրենքով, «Գովազդի մասին» ՀՀ օրենքով, ՀՀ ընտրական օրենսգրքով, տեսալսողական մեդիայի ոլորտը կարգավորող այլ իրավական ակտերով և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:
2000թ. հոկտեմբերի 9-ին Ազգային ժողովի կողմից ընդունված «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքով սահմանվում են հեռուստառադիոընկերությունների կարգավիճակը, տրվում հեռուստառադիո-ընկերությունների հիմնադրման, դրանց լիցենզավորման և ղեկավարման կարգը, իրավունքների ու պարտականությունների առաջացման հիմքերը և կանոնակարգվում են հեռուստառադիոընկերությունների ստեղծման ու գործունեության ընթացքում ծագող հարաբերությունները: Նշվածն իր հերթին ապահովում է հեռարձակող լրատվության միջոցների ազատությունը, անկախությունն ու բազմազանությունը՝ թույլատրելով սեփական եթերային քաղաքականության մշակում՝ պաշտպանելով հեռուստառադիոեթերի թեմատիկ բազմազանությունն ու լուսաբանման բազմակողմանիությունը:
Բացի այդ հեռարձակողին տեսալսողական տեղեկատվության հեռարձակում իրականացնելու համար հանրային մուլտիպլեքսի սլոթ օգտագործելու, ֆիզիկական կամ իրավաբանական անձի կողմից մուլտիպլեքս օպերատորի գործունեություն իրականացնելու և Հայաստանի Հանրապետությունում գործող Հեռարձակողների և օտարերկրյա հեռարձակողների տեսալսողական ծրագրերը ցանցային օպերատորին վերահաղորդելու համար անհրաժեշտ է համապատասխան լիցենզիա:
Առանց լիցենզիայի հանրային մուլտիպլեքսում տեսալսողական ծրագրերի հեռարձակում իրականացնում են Հանրային հեռարձակողները, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
Լիցենզիա ստացած Հեռարձակողի ծրագրում մանկական, կրթական, մշակութային և մարզական թեմատիկ ուղղվածության տեսալսողական հաղորդումները պետք է կազմեն շաբաթական եթերաժամի առնվազն 20 տոկոսը:
Տեսալսողական տեղեկատվության լեզուն հայերենն է: Օտար լեզուներով հեռարձակվող տեսալսողական տեղեկատվությունը պետք է ուղեկցվի հայերեն ընկալման միջոցներով (կրկնօրինակումով, հնչյունավորումով և (կամ) ենթագրով):
Հեռարձակողները, որոնք արտադրում են նաև մանկական և (կամ) լրատվական տեսալսողական հաղորդումներ, պարտավոր են իրենց ծրագրերում ապահովել լսողական խնդիրներ ունեցող սպառողների համար տեղեկատվության ընկալման մատչելիությունը՝ օրվա ընթացքում՝ կարգավորող պետական մարմնի սահմանած ժամերին, համապատասխանաբար առնվազն մեկական մանկական և լրատվական տեսալսողական հաղորդում ներկայացնելով ժեստերի լեզվով թարգմանությամբ կամ հայերեն ենթագրով:
Հեռարձակողները իրենց գործունեության ընթացքում պետք է ապահովեն՝
1) որևէ անձի անվանական ուղղված խոսքի պատասխանի իրավունքը.
2) ներկայացված տեղեկություններում սխալների առկայության դեպքում՝ սեղմ ժամկետում միևնույն հաղորդման, իսկ հնարավորության բացակայության դեպքում՝ այլ հաղորդման ժամանակ այդ մասին իրազեկումը.
3) իրազեկումը՝ ներկայացված փաստերի անանուն կամ հավաստիությունը բավականաչափ չստուգված աղբյուրների վերաբերյալ։
Բացի այդ, տեսալսողական հաղորդումների ընթացքում Հեռարձակողը պետք է պահպանի հետևյալ պահանջները.
1) ուղիղ եթերը պետք է ուղեկցվի «Ուղիղ եթեր» գրառմամբ.
2) տեսալսողական հաղորդումների կրկնությունը ողջ ընթացքում պետք է ուղեկցվի «Կրկնություն» գրառմամբ, բացառությամբ կինեմատոգրաֆիական և երաժշտական ստեղծագործությունների.
3) արխիվային տեսագրությունները կամ ձայնագրությունները պետք է թվագրվեն կամ ուղեկցվեն «Արխիվ» գրառմամբ:
Արգելվում է տեսալսողական հաղորդումներում օրենսդրությամբ արգելված արարքների կոչեր տարածելը: Ուղիղ եթերի ժամանակ նման կոչեր հնչելու դեպքում Հեռարձակողը պատասխանատվության չի ենթարկվում, եթե կոչի հեղինակը ուղիղ եթերում զգուշացվել է իրավախախտման մասին, իսկ կրկնակի կոչի դեպքում ուղիղ եթերը դադարեցվել է:
Էրոտիկ բնույթի տեսալսողական հաղորդումները և սարսափ ու ակնհայտ բռնություն պարունակող ֆիլմերը, ինչպես նաև անչափահասների առողջության, մտավոր և ֆիզիկական զարգացման, դաստիարակության վրա հնարավոր բացասական ազդեցություն ունեցող հաղորդումները կարող են եթեր հեռարձակվել ժամը 24:00-6:00-ն: Նման հաղորդումների որոշման չափորոշիչները սահմանում է կարգավորող պետական մարմինը:
Պետության հայտարարած սգո և հիշատակի օրերին գովազդի և զվարճալի հաղորդումների հեռարձակումը Հեռարձակողների կողմից արգելվում է:
Հեռարձակողների եկամուտները գոյանում են գովազդից, վճարովի եթերաժամից, հովանավորությունից, սեփական արտադրության տեսաշարային, ձայնաշարային և տեսաձայնաշարային նյութերի վաճառքից, բաժանորդային մուծումներից, հիմնադիրների ներդրումներից և օրենքով չարգելված այլ աղբյուրներից ստացված ֆինանսական միջոցներից:
Հեռարձակողները և օպերատորները պարտավոր են ապահովել իրենց աղբյուրների թափանցիկությունը, մինչև հաշվետու տարվան հաջորդող մայիսի 1-ը հրապարակել իրենց տարեկան ֆինանսական հաշվետվությունները և տեղեկատվություն տարեկան եկամուտների մասին:
Գովազդի հեռարձակումը հեռարձակողների կողմից իրականացվում է «Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ օրենքի և «Գովազդի մասին» օրենքի պահանջներին համապատասխան:
Հեռարձակվող լրատվության միջոցների ազատությունը, անկախությունը և բազմազանությունը ապահովվում, իսկ հեռարձակողների, օպերատորների և տեսալսողական ծրագրերի դիստրիբյուտորների գործունեությունը վերահսկվում է կարգավորվող պետական մարմնի կողմից:
Կարգավորող պետական մարմինը Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովն է:
Կարգավորող պետական մարմնի կողմից տեսալսողական մեդիայի բնագավառը կարգավորող օրենսդրության պահանջների խախտման դեպքեր հայտնաբերվելու, ինչպես նաև պետական այլ մարմինների կողմից իրենց իրավասությունների շրջանակում տեսալսողական մեդիայի բնագավառը կարգավորող օրենսդրության պահանջների խախտման դեպքեր հայտնաբերվելու և դրանց մասին կարգավորող պետական մարմնին գրավոր տեղեկացվելու դեպքում կարգավորող պետական մարմինը կիրառում է հետևյալ վարչական տույժերը.
1) գրավոր նախազգուշացում.
2) տուգանք.
3) հեղինակազորման կամ լիցենզիայի գործողության կասեցում.
4) հեղինակազորման կամ լիցենզիայի գործողության դադարեցում:
Վարչական տույժերի հասցեատերերն իրավունք ունեն օրենքով սահմանված կարգով դիմելու դատարան` կարգավորող պետական մարմնի որոշումներն անվավեր ճանաչելու կամ փոփոխելու պահանջով:
«Արմատ» իրավաբանական ընկերության կողմից մատուցվող ծառայությունների հիմնական ուղղություններից մեկը տեսալսողական մեդիայի ոլորտում մատուցվող ծառայություններն են:
Այս ոլորտում ընկերությունը մատուցում է հետևյալ ծառայությունները.
Ø Տեսալսողական մեդիածառայություններ մատուցողների իրավունքների պաշտպանություն և ներկայացուցչություն պետական մարմիններում.
Ø Խորհրդատվություն լիցենզավորման, ծանուցումների ներկայացման կարգի վերաբերյալ.
Ø Աջակցություն՝ լիցենզիայի վերաձևակերպման, գործողության ժամկետի երկարաձգման և կրկնօրինակի տրամադրման հարցերով.
Ø Խորհրդատվություն Լիցենզիաների և ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվությունների համար դիմումների ներկայացման կարգի վերաբերյալ.
Ø Ռադիոհաճախականության օգտագործման թույլտվությունների դիմումների ներկայացում.
Ø Աջակցություն մասնավոր մուլտիպլեքս օպերատորի գործունեության լիցենզավորման մրցույթին ներկայացվող հայտի կազմման և անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացման հարցերով.
Ø Վարչական տույժերի բողոքարկում դատական կարգով.
Ø Հեռարձակողի շահերի պաշտպանություն «Գովազդի մասին» օրենքի պահանջները խախտելու համար.
Ø Պաշտպանություն արգելված հովանավորություն իրականացնելու գործերով.
Ø Պաշտպանություն առանց կարգավորող պետական մարմին ծանուցման տեսալսողական ծրագրերի դիստրիբյուտորի կողմից գործունեություն իրականացնելու գործերով.
Ø Հեռարձակողի հեղինակազորման կամ լիցենզիայի գործողությունը կասեցնելու մասին որոշման դատական բողոքարկում.
Ø Հեղինակազորումը[1] կամ լիցենզիայի գործողությունը դադարեցնելու մասին որոշման դատական բողոքարկում.
Ø Հեղինակային իրավունքի պաշտպանություն՝ դատական կարգով.
Ø Փոխկապակցման առնչությամբ ծագած վեճերի շուրջ բանակցությունների վարում.
Ø Տեսալսողական մեդիա ոլորտում անհրաժեշտ պայմանագրերի կազմում, առկա պայմանագրերի վերանայում, քննարկում և օրենսդրության պահանջներին դրանց համապատասխանության գնահատում.
[1] հեղինակազորում՝ կարգավորող պետական մարմնի կողմից ֆիզիկական կամ իրավաբանական անձին Հեռարձակողի կարգավիճակ տրվող փաստաթղթի տրամադրում.