Հասցե: ք․ Երևան, Օրբելի Եղբայրներ 45
Մեր մասին

«Արմատ» իրավաբանական ընկերություն

«Արմատ» իրավաբանական ընկերությունը հիմնադրվել է 2021 թվականին՝ տարբեր ոլորտներում մասնագիտական մեծ փորձառություն ունեցող մասնագետների ներգրավմամբ:

«Արմատ» իրավաբանական ընկերությունը իրավաբանական ծառայություններ է մատուցում իրավունքի բոլոր ճյուղերով: Մենք պատրաստ ենք մեր հաճախորդների իրավական խնդիրների լուծման աջակցմանը՝ փորձի և պրոֆեսիոնալիզմի միաժամանակյա համադրմամբ:

Մենք մեր վստահորդներին մատուցում ենք բարեխիղճ և որակյալ իրավական օգնություն՝ կատարելով վստահորդի հանձնարարությանը վերաբերող բոլոր հանգամանքների ուսումնասիրություն և անհրաժեշտ գործողությունների պատշաճ կատարում՝ միջազգային չափանիշներին համապատասխան:

Ընկերությունն իր ծառայություններն է մատուցում անհատներին և կազմակերպություններին՝ ներդնելով բոլոր ջանքերը՝ ստեղծելու փոխըմբռնման միջավայր մեր հաճախորդների հետ:

.

Մեր թիմի հիմնական սկզբունքներն են.


Անկախություն. Հաճախորդների շահերը ներկայացնելիս թիմի փաստաբանները անկախ են և ազատ որևէ ազդեցություններից:

Գաղտնիություն. Գաղտնիությունը մեր թիմի գործունեության էությունն է, որը զուգակցվում է փաստաբանական գաղտնիքի խստագույն պահպանմամբ՝ մասնագիտական էթիկայի նորմերի համապատասխանության ապահովմամբ:

Ազնվություն. Մենք միշտ ազնիվ ենք մեր վստահորդների հետ՝ նրանց ներկայացնելով իրական պատկերը:Մեր թիմի համար մասնագիտական ազնվությունը, պարկեշտությունը և բարեխղճությունը մեր վստահորդների վստահության անհրաժեշտ պայմաններն են:

Մասնագիտական համարձակություն. Մեր վստահորդների շահերը ներկայացնելիս մեր թիմի անդամները համարձակ են, ազատ և անկախ:

Մեկնաբանություն