<p style="box-sizing: border-box; margin: 0px 0px 15px; padding: 0px; border: none; outline: none; position: relative; line-height: 1.8em; color: #222222; font-size: 16px; font-family: Roboto, sans-serif;">«Արմատ» իրավաբանական ընկերությունը հիմնադրվել է 2021 թվականին՝ տարբեր ոլորտներում մասնագիտական մեծ փորձառություն ունեցող մասնագետների ներգրավմամբ:</p> <p style="box-sizing: border-box; margin: 0px 0px 15px; padding: 0px; border: none; outline: none; position: relative; line-height: 1.8em; color: #222222; font-size: 16px; font-family: Roboto, sans-serif;">«Արմատ» իրավաբանական ընկերությունը իրավաբանական ծառայություններ է մատուցում իրավունքի բոլոր ճյուղերով: Մենք պատրաստ ենք մեր հաճախորդների իրավական խնդիրների լուծման աջակցմանը՝ փորձի և պրոֆեսիոնալիզմի միաժամանակյա համադրմամբ:</p> <p style="box-sizing: border-box; margin: 0px 0px 15px; padding: 0px; border: none; outline: none; position: relative; line-height: 1.8em; color: #222222; font-size: 16px; font-family: Roboto, sans-serif;">Մենք մեր վստահորդներին մատուցում ենք բարեխիղճ և որակյալ իրավական օգնություն՝ կատարելով վստահորդի հանձնարարությանը վերաբերող բոլոր հանգամանքների ուսումնասիրություն և անհրաժեշտ գործողությունների պատշաճ կատարում՝ միջազգային չափանիշներին համապատասխան:</p> <p style="box-sizing: border-box; margin: 0px; padding: 0px; border: none; outline: none; position: relative; line-height: 1.8em; color: #222222; font-size: 16px; font-family: Roboto, sans-serif;">Ընկերությունն իր ծառայություններն է մատուցում անհատներին և կազմակերպություններին՝ ներդնելով բոլոր ջանքերը՝ ստեղծելու փոխըմբռնման միջավայր մեր հաճախորդների հետ:</p>
Ձեր հարցը
Բիզնես (անգլ.՝ business, աշխատանք, զբաղմունք, ձեռնարկում), գործունեություն, որն ուղղված շահույթի շարունակական ստացմանը։ Շուկայական տնտեսության պայմաններում բիզնեսը համարվում է հիմնական զբաղմունքը, հասարակության տնտեսական և սոցիալական զարգացման աղբյուրը և ընդգրկում է գործունեության արտադրական, առևտրային, խորհրդատվական, բանկային և այլ ոլորտներ։
Յուրաքանչյուր տնտեսվարող սուբյեկտ փորձում է հնարավորինս օպտիմալացնել հարկային պարտավորությունները և նվազագույնի հասցնել հարկային իրավական ռիսկերը: Ուստի պետք է նկատի ունենալ, որ հարկերի հաշվարկման, հարկային պլանավորման, օպտիմիզացման մեխանիզմների մշակման և ընդհանուր հարկային ռազմավարության ձևավորման գործում ֆինանսական իրավունքի մասնագետների ներգրավումը միանշանակ ապահովելու է հաջող և առանց ռիսկերի գործունեություն, միաժամանակ ստեղծելով կայուն զարգացման երաշխիքներ:
«Արմատ» իրավաբանական ընկերության իրավաբանները ներգրավված են շուկայում գործարքային հարցերի ամենալայն շրջանակում՝ սկսած խոշորագույն հանրային ընկերությունից մինչև մասնավոր կապիտալի և հովանավորների կողմից նախաձեռնված գործարքների ամբողջ սպեկտրում: Եվ յուրաքանչյուր պարագայում Ընկերության նպատակն է հնարավորինս արդյունավետ եղանակով հասնել Հաճախորդի բիզնես նպատակներին:
Հարկային հարաբերություներին առնչվող գործերով զբաղվող մեր իրավաբանները արդյունավետ կերպով կներկայացնեն Ձեր շահերը և կապահովեն որակյալ իրավաբանական օգնություն հարկային վեճերի լուծման հետ կապված հարաբերություններում: Հարկային իրավունքի ոլորտում ծառայությունների մատուցումը մեր ընկերության առաջնային ուղղություններից մեկն է:
Հարկային ոլորտում մենք առաջարկում ենք հետևյալ ծառայությունները.
Մաքսային ոլորտում մենք առաջարկում ենք հետևյալ ծառայությունները.
· Մաքսային օրենսդրության ուսումնասիրություն, խորհրդատվության, իրավաբանական եզրակացության, ներառյալ մասնավոր հարցումներով գրավոր պարզաբանումների տրամադրում.
· Մաքսային մարմիններում ապրանքների մաքսային ձևակերպումների համար անհրաժեշտ փաստաթղթերի նախապատրաստում ցանկացած փուլում.
· Մաքսային մարմիններ ներկայացվող դիմումների, գրությունների և փաստաթղթերի պատրաստում.
· Գործարքների մաքսային-իրավական աջակցություն, մասնավորապես պայմանագրերի, համաձայնագրերի, վճարահաշվարկային և այլ փաստաթղթերի կազմում, դրանց համապատասխանության ստուգում և խորհրդատվություն.
· Մաքսային մարմինների հետ իրավահարաբերություններում ներկայացուցչություն.
· Մաքսային մարմինների որոշումների, գործողությունների և անգործության, այդ թվում՝ վերջիններիս կողմից կայացված որոշումների բողոքարկում.
· Մաքսային մարմինների հետ վեճերով շահերի պաշտպանություն, այդ թվում՝ դատարանում.
· Մաքսային մարմինների կողմից հսկիչ գների ապօրինի կիրառման հարցերով շահերի պաշտպանություն: