<p style="box-sizing: border-box; margin: 0px 0px 15px; padding: 0px; border: none; outline: none; position: relative; line-height: 1.8em; color: #222222; font-size: 16px; font-family: Roboto, sans-serif;">«Արմատ» իրավաբանական ընկերությունը հիմնադրվել է 2021 թվականին՝ տարբեր ոլորտներում մասնագիտական մեծ փորձառություն ունեցող մասնագետների ներգրավմամբ:</p>
<p style="box-sizing: border-box; margin: 0px 0px 15px; padding: 0px; border: none; outline: none; position: relative; line-height: 1.8em; color: #222222; font-size: 16px; font-family: Roboto, sans-serif;">«Արմատ» իրավաբանական ընկերությունը իրավաբանական ծառայություններ է մատուցում իրավունքի բոլոր ճյուղերով: Մենք պատրաստ ենք մեր հաճախորդների իրավական խնդիրների լուծման աջակցմանը՝ փորձի և պրոֆեսիոնալիզմի միաժամանակյա համադրմամբ:</p>
<p style="box-sizing: border-box; margin: 0px 0px 15px; padding: 0px; border: none; outline: none; position: relative; line-height: 1.8em; color: #222222; font-size: 16px; font-family: Roboto, sans-serif;">Մենք մեր վստահորդներին մատուցում ենք բարեխիղճ և որակյալ իրավական օգնություն՝ կատարելով վստահորդի հանձնարարությանը վերաբերող բոլոր հանգամանքների ուսումնասիրություն և անհրաժեշտ գործողությունների պատշաճ կատարում՝ միջազգային չափանիշներին համապատասխան:</p>
<p style="box-sizing: border-box; margin: 0px; padding: 0px; border: none; outline: none; position: relative; line-height: 1.8em; color: #222222; font-size: 16px; font-family: Roboto, sans-serif;">Ընկերությունն իր ծառայություններն է մատուցում անհատներին և կազմակերպություններին՝ ներդնելով բոլոր ջանքերը՝ ստեղծելու փոխըմբռնման միջավայր մեր հաճախորդների հետ:</p>
Հանքարդյունաբերությունը, լինելով ՀՀ արդյունաբերության կարևորագույն ճյուղերից մեկը, էական դեր է խաղում ինչպես ոլորտի, այնպես էլ ողջ տնտեսության զարգացման գործում:
ՀՀ-ում հանքարդյունաբերության ոլորտում գործունեություն ծավալելու համար անհրաժեշտ է պետության կողմից տրամադրվող թույլտվություն։ Ակնհայտ է, որ պետությունը նշված գործընթացին չմիջամտել չի կարող։ Նման թույլտվություն տրամադրելիս հաշվի են առնվում մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ բնապահպանության և հանրային առողջության տեսանկյունից հնարավոր վնասները։
Հանքարդյունաբերության ոլորտի մեր իրավաբանները ակտիվորեն հետևում են ոլորտի վերաբերյալ իրավական փոփոխություններին:
Հանքարդյունաբերության ոլորտի իրավաբանները մատուցում են ծառայություններ կապված ձեռնարկատիրական գործունեության վարման հետ, որը ներառում է նաև ընդերքաօգտագործման հետ կապված ծառայությունները: Խորհրդատվություն ենք իրականացնում հանքարդյունաբերության հատուկ հարցերով՝ շրջակա միջավայրի պաշտպանություն, պետական վերահսկողության և այլ հարցերի վերաբերյալ: