<p style="box-sizing: border-box; margin: 0px 0px 15px; padding: 0px; border: none; outline: none; position: relative; line-height: 1.8em; color: #222222; font-size: 16px; font-family: Roboto, sans-serif;">«Արմատ» իրավաբանական ընկերությունը հիմնադրվել է 2021 թվականին՝ տարբեր ոլորտներում մասնագիտական մեծ փորձառություն ունեցող մասնագետների ներգրավմամբ:</p>
<p style="box-sizing: border-box; margin: 0px 0px 15px; padding: 0px; border: none; outline: none; position: relative; line-height: 1.8em; color: #222222; font-size: 16px; font-family: Roboto, sans-serif;">«Արմատ» իրավաբանական ընկերությունը իրավաբանական ծառայություններ է մատուցում իրավունքի բոլոր ճյուղերով: Մենք պատրաստ ենք մեր հաճախորդների իրավական խնդիրների լուծման աջակցմանը՝ փորձի և պրոֆեսիոնալիզմի միաժամանակյա համադրմամբ:</p>
<p style="box-sizing: border-box; margin: 0px 0px 15px; padding: 0px; border: none; outline: none; position: relative; line-height: 1.8em; color: #222222; font-size: 16px; font-family: Roboto, sans-serif;">Մենք մեր վստահորդներին մատուցում ենք բարեխիղճ և որակյալ իրավական օգնություն՝ կատարելով վստահորդի հանձնարարությանը վերաբերող բոլոր հանգամանքների ուսումնասիրություն և անհրաժեշտ գործողությունների պատշաճ կատարում՝ միջազգային չափանիշներին համապատասխան:</p>
<p style="box-sizing: border-box; margin: 0px; padding: 0px; border: none; outline: none; position: relative; line-height: 1.8em; color: #222222; font-size: 16px; font-family: Roboto, sans-serif;">Ընկերությունն իր ծառայություններն է մատուցում անհատներին և կազմակերպություններին՝ ներդնելով բոլոր ջանքերը՝ ստեղծելու փոխըմբռնման միջավայր մեր հաճախորդների հետ:</p>
«Արմատ» իրավաբանական ընկերությունը իրավաբանական ծառայություններ է մատուցում իրավունքի բոլոր ճյուղերով: Մենք պատրաստ ենք մեր հաճախորդների իրավական խնդիրների լուծման աջակցմանը՝ փորձի և պրոֆեսիոնալիզմի միաժամանակյա համադրմամբ:
Մենք մեր վստահորդներին մատուցում ենք բարեխիղճ և որակյալ իրավական օգնություն՝ կատարելով վստահորդի հանձնարարությանը վերաբերող բոլոր հանգամանքների ուսումնասիրություն և անհրաժեշտ գործողությունների պատշաճ կատարում՝ միջազգային չափանիշներին համապատասխան:
Ընտրությունները կայուն քաղաքացիական հասարակության և պետության հաստատուն զարգացման քաղաքական և իրավական միջոցներից մեկն է: Իշխանության նկատմամբ իրավասությունները պետք է հիմնվեն իրական և պարբերական ընտրությունների ընթացքում դրսևորած ժողովրդի կամարտահայտության վրա: Ժողովրդական կամարտահայտման ինստիտուտների զարգացումն ու կատարելագործումը` դրանց իրականացման ընթացակարգերի միջազգային իրավունքի հանրաճանաչ սկզբունքներին ու նորմերին համապատասխան` ազգային սահմանադրության և իրավական ակտերի հիման վրա, իրավական պետության նպատակն ու պարտականությունն է,հանուն ընդհանուր ժողովրդավարական ձեռքբերումներ հանդիսացող նպատակների ու սկզբունքների իրականացման և պաշտպանության: Ժողովրդավարական ընտրությունները ժողովրդի իշխանության և կամքի բարձրագույն անմիջական արտահայտություններից մեկն է, պետական իշխանության և տեղական ինքնակառավարման ընտրովի մարմինների, ժողովրդական ներկայացուցչական այլ մարմինների, ընտրովի պաշտոնատար անձանց հիմքը:ժողորդավարական ընտրությունների չափանիշներն են պետական իշխանության, տեղական ինքնակառավարման, ժողովրդավարական ներկայացուցչական այլ մարմիններում քաղաքացու ընտրելու և ընտրվելու իրավունքը` ընդհանուր, հավասար, ընտրական իրավունքի հիման վրա` գաղտնի քվեարկությամբ, ընտրողների կամքի ազատ արտահայտումն ապահովող պարբերական ու պարտադիր, արդար, իրական և ազատ ընտրությունների սկզբունքները, ընտրությունների թափանցիկ և հրապարակային բնույթը, մարդու և քաղաքացու ընտրական իրավունքների և ազատությունների դատական և այլ պաշտպանության, ընտրությունների հասարակական և միջազգային դիտարկման իրականացումը, ընտրական գործընթացի մասնակիցների ընտրական իրավունքների և ազատությունների իրականացման երաշխիքները: Քաղաքացու ընտրելու և ընտրվելու իրավունքը ամրագվում է Սահմանադրությամբ և (կամ) օրենքներով, իսկ դրա իրականացման կարգը սահմանվում է օրենքներով և այլ նորմատիվ իրավական ակտերով:Ընտրական իրավունքի հետ կապված իրավաբանական ծառայությունները մատուցվում են աշխատանքի մեծ փորձ ունեցող մասնագետների կողմից: Մեր գրասենյակի իրավաբանները յուրաքանչյուր հաճախորդի խնդրին ցուցաբերում են անհատական մոտեցում՝ հաշվի առնելով այն նպատակը, որի իր առջև դրել է հաճախորդը:
Մեր ընկերությունը ընտրական իրավունքի վերաբերյալ իրականացնում է ընտրական օրենսդրության ուսումնասիրություն, խորհրդատվություն, իրավաբանական եզրակացության տրամադրում, խսրհրդատվություն ընտրությունների, հանրաքվեների և դրանց կազմակերպման և անցկացման վերաբերյալ.