<p style="box-sizing: border-box; margin: 0px 0px 15px; padding: 0px; border: none; outline: none; position: relative; line-height: 1.8em; color: #222222; font-size: 16px; font-family: Roboto, sans-serif;">«Արմատ» իրավաբանական ընկերությունը հիմնադրվել է 2021 թվականին՝ տարբեր ոլորտներում մասնագիտական մեծ փորձառություն ունեցող մասնագետների ներգրավմամբ:</p>
<p style="box-sizing: border-box; margin: 0px 0px 15px; padding: 0px; border: none; outline: none; position: relative; line-height: 1.8em; color: #222222; font-size: 16px; font-family: Roboto, sans-serif;">«Արմատ» իրավաբանական ընկերությունը իրավաբանական ծառայություններ է մատուցում իրավունքի բոլոր ճյուղերով: Մենք պատրաստ ենք մեր հաճախորդների իրավական խնդիրների լուծման աջակցմանը՝ փորձի և պրոֆեսիոնալիզմի միաժամանակյա համադրմամբ:</p>
<p style="box-sizing: border-box; margin: 0px 0px 15px; padding: 0px; border: none; outline: none; position: relative; line-height: 1.8em; color: #222222; font-size: 16px; font-family: Roboto, sans-serif;">Մենք մեր վստահորդներին մատուցում ենք բարեխիղճ և որակյալ իրավական օգնություն՝ կատարելով վստահորդի հանձնարարությանը վերաբերող բոլոր հանգամանքների ուսումնասիրություն և անհրաժեշտ գործողությունների պատշաճ կատարում՝ միջազգային չափանիշներին համապատասխան:</p>
<p style="box-sizing: border-box; margin: 0px; padding: 0px; border: none; outline: none; position: relative; line-height: 1.8em; color: #222222; font-size: 16px; font-family: Roboto, sans-serif;">Ընկերությունն իր ծառայություններն է մատուցում անհատներին և կազմակերպություններին՝ ներդնելով բոլոր ջանքերը՝ ստեղծելու փոխըմբռնման միջավայր մեր հաճախորդների հետ:</p>
Ընտանեկան օրենսդրությունը սահմանում է ամուսնության, ամուսնությունը դադարելու և անվավեր ճանաչելու պայմաններն ու կարգը, կարգավորում է անձնական ոչ գույքային և գույքային հարաբերություններն ընտանիքի անդամների միջև՝ ամուսինների, ծնողների և զավակների (որդեգրողների ու որդեգրվածների), իսկ ընտանեկան օրենսդրությամբ նախատեսված դեպքերում և շրջանակներում՝ մյուս ազգականների և այլ անձանց միջև, ինչպես նաև որոշում է առանց ծնողական խնամքի մնացած երեխաների խնամքը և դաստիարակությունն ընտանիքում կազմակերպելու ձևերն ու կարգը:
Ընտանիքի անդամների իրավունքների պաշտպանությունն իրականացվում է դատական կարգով, իսկ օրենքով նախատեսված դեպքերում և կարգով՝ համապատասխան պետական մարմինների կամ խնամակալության և հոգաբարձության մարմինների կողմից:
«Արմատ» իրավաբանական ընկերությունը նշված ոլորտում մատուցում է հետևյալ ծառայությունները.
Խորհրդատվություն ամուսնության կնքման վերաբերյալ, ներառյալ դրա գույքային և ոչ գույքային հետևանքների, իրավունքների և պարտականությունների վերաբերյալ.
Խորհրդատվություն ամուսնության պայմանագրի կնքման վերաբերյալ, ամուսնության պայմանագրի նախագծի կազմում, դրա կնքման հետ կապված կողմերի իրավունքների և օրինական շահերի ներկայացում լիազոր մարմնում.
Խրհրդատվություն ամուսնության դադարման վերաբերյալ.
Արտադատական կարգով ամուսնության դադարման գործընթացների իրավաբանական ուղեկցում.
Դատական ներկայացուցչություն ամուսնալուծության հայցերով,
Խորհրդատվություն երեխաների մասով, ներառյալ փոխադարձ իրավունքների և պարտականությունների վերաբերյալ.
Խորհրդատվություն երեխաների, ինչպես նաև փոխադարձ ալիմենտային հարաբերությունների մասով.
Ալիմենտի բռնագանձման վերաբերյալ գործերով ներկայացուցչություն դատարանում.
Երեխաների խնամքի, բնակության վայրի որոշման և տեսակցության կարգի սահմանման հարցերում դատական պաշտպանություն, ներառյալ ներկայացուցչություն խնամակալության և հոգաբարձության մարմիններում և դատարանում.
Ներկայացուցչություն Խնամակալության և հոգաբարձության մարմիններում.
Որդեգրման գործընթացների իրավաբանական ուղեկցում.
Հայրության ճանաչման գործերով դատական ներկայացուցչություն.
Ծնողական իրավունքների արտադատական և դատական պաշտպանություն.