<p style="box-sizing: border-box; margin: 0px 0px 15px; padding: 0px; border: none; outline: none; position: relative; line-height: 1.8em; color: #222222; font-size: 16px; font-family: Roboto, sans-serif;">«Արմատ» իրավաբանական ընկերությունը հիմնադրվել է 2021 թվականին՝ տարբեր ոլորտներում մասնագիտական մեծ փորձառություն ունեցող մասնագետների ներգրավմամբ:</p>
<p style="box-sizing: border-box; margin: 0px 0px 15px; padding: 0px; border: none; outline: none; position: relative; line-height: 1.8em; color: #222222; font-size: 16px; font-family: Roboto, sans-serif;">«Արմատ» իրավաբանական ընկերությունը իրավաբանական ծառայություններ է մատուցում իրավունքի բոլոր ճյուղերով: Մենք պատրաստ ենք մեր հաճախորդների իրավական խնդիրների լուծման աջակցմանը՝ փորձի և պրոֆեսիոնալիզմի միաժամանակյա համադրմամբ:</p>
<p style="box-sizing: border-box; margin: 0px 0px 15px; padding: 0px; border: none; outline: none; position: relative; line-height: 1.8em; color: #222222; font-size: 16px; font-family: Roboto, sans-serif;">Մենք մեր վստահորդներին մատուցում ենք բարեխիղճ և որակյալ իրավական օգնություն՝ կատարելով վստահորդի հանձնարարությանը վերաբերող բոլոր հանգամանքների ուսումնասիրություն և անհրաժեշտ գործողությունների պատշաճ կատարում՝ միջազգային չափանիշներին համապատասխան:</p>
<p style="box-sizing: border-box; margin: 0px; padding: 0px; border: none; outline: none; position: relative; line-height: 1.8em; color: #222222; font-size: 16px; font-family: Roboto, sans-serif;">Ընկերությունն իր ծառայություններն է մատուցում անհատներին և կազմակերպություններին՝ ներդնելով բոլոր ջանքերը՝ ստեղծելու փոխըմբռնման միջավայր մեր հաճախորդների հետ:</p>
Հայաստանի Հանրապետությանէներգետիկայիբնագավառը հանրային ծառայություններ մատուցելու համար էլեկտրական և ջերմային էներգիայի արտադրության (ներառյալ` դրանց համակցված արտադրության), էլեկտրական, ջերմային էներգիայի և բնական գազի հաղորդման (փոխադրման), բաշխման ու մատակարարման, էլեկտրաէներգետիկական և բնական գազի ոլորտների համակարգերի օպերատորի, էլեկտրաէներգետիկական շուկայի օպերատորի ծառայության իրականացման, էլեկտրական էներգիայի (հզորության) մեծածախ առևտրի, էլեկտրական էներգիայի և բնական գազի ներկրման և արտահանման գործունեության մեջ ներգրավված տնտեսավարող սուբյեկտների (անկախ դրանց սեփականության ձևից), այդ գործունեությունների իրականացման համար անհրաժեշտ գույքի և էներգետիկական շուկային ծառայություններ մատուցող կառույցների համախումբն է։
Էներգետիկայիբնագավառիբաղկացուցիչմասերնեն`
ա) էլեկտրաէներգետիկական համակարգը.
բ) ջերմամատակարարման համակարգերը.
գ) գազամատակարարման համակարգը:
«Արմատ» իրավաբանական ընկերությունը էներգետիկայի բնագավառում մատուցում է հետևյալ ծառայությունները էներգետիկ նախագծերի պլանավորման, կառուցվածքի մշակման և շահագործման բոլոր փուլերում՝ ընդհանուր խորհրդատվություն կիրառելի կարգավորումների վերաբերյալ, խորհրդատվություն լիցենզիաների և թույլտվությունների ստացման համար սահմանված ընթացակարգերի վերաբերյալ, այդ թվում՝ էներգիայի արտադրության արտոնագրեր, կառուցապատման և այլ թույլտվություններ, խորհրդատվություն համաձայնագրերի, պայմանագրերի կազմման առանձնահատկությունների այլ կանոնների վերաբերյալ: