<p style="box-sizing: border-box; margin: 0px 0px 15px; padding: 0px; border: none; outline: none; position: relative; line-height: 1.8em; color: #222222; font-size: 16px; font-family: Roboto, sans-serif;">«Արմատ» իրավաբանական ընկերությունը հիմնադրվել է 2021 թվականին՝ տարբեր ոլորտներում մասնագիտական մեծ փորձառություն ունեցող մասնագետների ներգրավմամբ:</p> <p style="box-sizing: border-box; margin: 0px 0px 15px; padding: 0px; border: none; outline: none; position: relative; line-height: 1.8em; color: #222222; font-size: 16px; font-family: Roboto, sans-serif;">«Արմատ» իրավաբանական ընկերությունը իրավաբանական ծառայություններ է մատուցում իրավունքի բոլոր ճյուղերով: Մենք պատրաստ ենք մեր հաճախորդների իրավական խնդիրների լուծման աջակցմանը՝ փորձի և պրոֆեսիոնալիզմի միաժամանակյա համադրմամբ:</p> <p style="box-sizing: border-box; margin: 0px 0px 15px; padding: 0px; border: none; outline: none; position: relative; line-height: 1.8em; color: #222222; font-size: 16px; font-family: Roboto, sans-serif;">Մենք մեր վստահորդներին մատուցում ենք բարեխիղճ և որակյալ իրավական օգնություն՝ կատարելով վստահորդի հանձնարարությանը վերաբերող բոլոր հանգամանքների ուսումնասիրություն և անհրաժեշտ գործողությունների պատշաճ կատարում՝ միջազգային չափանիշներին համապատասխան:</p> <p style="box-sizing: border-box; margin: 0px; padding: 0px; border: none; outline: none; position: relative; line-height: 1.8em; color: #222222; font-size: 16px; font-family: Roboto, sans-serif;">Ընկերությունն իր ծառայություններն է մատուցում անհատներին և կազմակերպություններին՝ ներդնելով բոլոր ջանքերը՝ ստեղծելու փոխըմբռնման միջավայր մեր հաճախորդների հետ:</p>
Ձեր հարցը
Ֆինանսաբանկային ոլորտը Հայաստանի տնտեսության առավել զարգացած հատվածներից է: Այս ոլորտի հիմնական դերակատարները բանկերն են, այնուհետև ապահովագրական ընկերությունները ու վարկային կազմակերպությունները: Ֆինանսաբանկային ոլորտն ամբողջությամբ վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: Ընկերության փորձառությունը ֆինանսաբանկային ոլորտում ներառում է ֆինանսաբանկային կազմակերպություններին, այդ թվում՝ միջազգային և արտասահմանյան ֆինանսական կազմակերպություններին, ոլորտային տարբեր հարցերով խորհրդատվության ու եզրակացությունների (կարծիքների) տրամադրումը, ընթացիկ գործունեության հետ կապված առանձին հարցերով կամ ամենօրյա խորհդատվությունը և ֆինանսաբանկային ոլորտի ընկերությունների շահերի վարչական և դատական ներկայացուցչությունը, այդ թվում՝ կարգավորողի (ՀՀ Կենտրոնական բանկ) դեմ վստահորդների ներկայացուցչությունը վարչական վարույթներում և դատարաններում:
Արմատ իրավաբանական ընկերությունն այս ոլորտում առաջարկում է հետևյալ ծառայությունները.
ü Իրավաբանական եզրակացությունների (կարծիքների) տրամադրում և խորհրդատվություն Ֆինանսական, բանկային, արժեթղթերի շուկայի, ապահովագրական, ներդրումային ֆոնդերի և ֆինանսական շուկայի այլ մասնակիցների գործունեության անռչվող օրենսդրական կարգավորումների, ներառյալ, կարգավորողի հետ հարաբերությունների, գործարքի, գործարքի մասնակցի գործունակության ու գործարքի կնքման իրավական հնարավորությունների մասով,
ü Ֆինանսաբանկային կազմակերպությունների ընթացիկ իրավական սպասարկում
ü ֆինանսական ոլորտին վերաբերող պայմանագրերի, մասնավորապես վարկային, փոխանակումների, ապահովագրման, գրավի պայմանագրերի մշակում և վերանայում՝ օրենսդրությանը, գործող կարգավորումներին և փողերի լվացման դեմ պայքարի և այլ կանոնակարգերին դրանց համապատասխանությունն ապահովելու նպատակով
ü Անհատների և ընկերությունների (վարկառու, գրավատու, երաշխավորներ) հետ հարաբերություններում ոչ ստանդարտ իրավիճակներում բանակցությունների վարում, իրավական լուծումների մշակում և իրականացում (գույքի բռնագանձում, վերաֆինասավորման մեխանիզմներ, սնանկացման կամ առողջացման մեխանիզմերի մշակում)։
ü Ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ կազմակերպությունների միջև կնքվող գործարքների կիրառելի իրավական ակտերին համապատասխանության ստուգում, կարծիքի տրամադրման հետ միաժամանակ (ըստ պահանջի)․
ü կազմակերպությունների լիցենզավորման/գրանցման վերաբերյալ կարծիքի տրամադրում և փաստաթղթային փաթեթի մշակում, ինչպես նաև կարգավորվող կազմակերությունների գրանցման, լիցենզիայի ստացման, կասեցման և դադարման վարույթներով ներկայացուցչություն, ներառյալ դատական ներկայացուցչություն
ü Կարգավորողի (Կենտրոնական բանկի) վարչական ակտերի վիճարկում (վարչական և դատական կարգով)
ü Կարգավորող մարմնի՝ Կենտրոնական բանկի հետ հարաբերություններում ներկայացուցչություն,
ü Իրավաբանական ծառայություններ միաձուլումների և ձեռքբերումների, բաժնետոմսերի գնման կամ ֆինանսաբանկային ոլորտում այլ տեսակի ներդրումների ընթացքում;
ü Իրավական աջակցություն պարտքերի պորտֆելի վերահսկողության վերաբերալ, այդ թվում՝ մեծածավալ պարտքի [իրավական] հավաքագրման ծառայություն և հիմնական խոշոր պարտատերերի վերահսկողություն:
ü Ընկերությունների և անհատների ներկայացուցչություն Կենտրոնական դեպոզիտարիայի և հաշվի օպերատորների հետ հարաբերություններում արժեթղթերի՝ ներառյալ արժեթղթերի հաշիվների, պահառության հետ կապված հարցերով
ü Ակտիվների արժեթղթավորման գործընթացի սպասարկում և իրականացում,
ü Խորհրդատվություն և ընթացիկ իրավական սպասարկում ներդրումային ծառայություններ մատուցող ընկերություններին, ներդրումային ֆոնդերի կառավարիչ կազմակերպություններին: