<p style="box-sizing: border-box; margin: 0px 0px 15px; padding: 0px; border: none; outline: none; position: relative; line-height: 1.8em; color: #222222; font-size: 16px; font-family: Roboto, sans-serif;">«Արմատ» իրավաբանական ընկերությունը հիմնադրվել է 2021 թվականին՝ տարբեր ոլորտներում մասնագիտական մեծ փորձառություն ունեցող մասնագետների ներգրավմամբ:</p> <p style="box-sizing: border-box; margin: 0px 0px 15px; padding: 0px; border: none; outline: none; position: relative; line-height: 1.8em; color: #222222; font-size: 16px; font-family: Roboto, sans-serif;">«Արմատ» իրավաբանական ընկերությունը իրավաբանական ծառայություններ է մատուցում իրավունքի բոլոր ճյուղերով: Մենք պատրաստ ենք մեր հաճախորդների իրավական խնդիրների լուծման աջակցմանը՝ փորձի և պրոֆեսիոնալիզմի միաժամանակյա համադրմամբ:</p> <p style="box-sizing: border-box; margin: 0px 0px 15px; padding: 0px; border: none; outline: none; position: relative; line-height: 1.8em; color: #222222; font-size: 16px; font-family: Roboto, sans-serif;">Մենք մեր վստահորդներին մատուցում ենք բարեխիղճ և որակյալ իրավական օգնություն՝ կատարելով վստահորդի հանձնարարությանը վերաբերող բոլոր հանգամանքների ուսումնասիրություն և անհրաժեշտ գործողությունների պատշաճ կատարում՝ միջազգային չափանիշներին համապատասխան:</p> <p style="box-sizing: border-box; margin: 0px; padding: 0px; border: none; outline: none; position: relative; line-height: 1.8em; color: #222222; font-size: 16px; font-family: Roboto, sans-serif;">Ընկերությունն իր ծառայություններն է մատուցում անհատներին և կազմակերպություններին՝ ներդնելով բոլոր ջանքերը՝ ստեղծելու փոխըմբռնման միջավայր մեր հաճախորդների հետ:</p>
Ձեր հարցըԱշխատանքային իրավունքը մարդու անօտարելի իրավունքների ու ազատությունների խմբին պատկանող իրավունք է, որով կարգավորվում են աշխատողների, արհմիությունների, գործատուների և պետության միջև փոխհարաբերությունները, ամրագրվում և երաշխավորվում են աշխատանքի իրավունքը, աշխատողների երաշխիքները, դրանց իրացման, ինչպես նաև պաշտպանության պայմանները և կարգը։ Ուստի յուրաքանչյուր ոք ունի իր ֆիզիկական գոյությունը, հոգևոր ու նյութական պահանջմունքները բավարարելու նպատակով սեփական աշխատանքով միջոցներ վաստակելու հնարավորություն։
«Արմատ» իրավաբանական ընկերությունն առաջարկում է աշխատանքային իրավունքին առնչվող ծառայությունների ամբողջական շրջանակ:
Մենք հանդես ենք գալիս Ձեզ համար որպես վստահելի գործընկեր՝ մարդկային ռեսուրսների ողջ տիրույթում, նախքան աշխատանքի անցնելը, աշխատանքի ընթացքում և դրանից հետո:
Մեր ընկերության իրավաբանները իրականացնում են խախտված աշխատանքային իրավունքների պաշտպանություն ինչպես դատական, այնպես էլ վեճերի լուծման մինչդատական գործընթացների ժամանակ, իրականացնում են աշխատանքային իրավունքի ամենատարբեր խնդիրներին առնչվող ներկայացուցչություն և խորհրդատվություն:
Ընկերությունն ունի ինչպես գործատուների, այնպես էլ աշխատողների, այդ թվում նաև պետական ծառայողների աշխատանքային իրավունքների պաշտպանության մեծ փորձ:
«Արմատ» իրավաբանական ընկերությունում աշխատանքային իրավունքի ոլորտում մատուցում են հետևյալ ծառայությունները.
· Աշխատանքային իրավահարաբերությունների վերաբերյալ իրավաբանական խորհրդատվության տրամադրում.
· Աշխատանքային պայմանագրերի կազմում.
· Ընկերությունների կադրային գործի իրավաբանական ուղեկցման ծառայություն.
· Աջակցություն գործատուի նախաձեռնությամբ ամենատարբեր հիմքերով աշխատանքային պայմանագրի միակողմանի լուծման, աշխատանքային հարաբերությունների դադարեցման անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը կազմելու, գործընթացը կազմակեպելու, ինչպես նաև, ըստ անհրաժեշտության, դատական ներկայացուցչություն իրականացնելու հարցերում.
· Աշխատողի մասնագիտական ունակությունների անբավարարության հիմքով աշխատանքային հարաբերությունները դադարեցնելու համար խորհրդատվության տրամադրում, անհրաժեշտ փաթեթի կազմում.
· Գործատուների պատվերով, աշխատողների համար սեմինարների կազմակերպում՝ գաղտնի տեղեկատվության չբացահայտման, անձնական տվյալների պահպանման, ներքին կարգապահական կանոնների առանձնահատկությունների և այլ հարցերի վերաբերյալ.
· Ներկայացուցչություն վարչական վարույթի ընթացքում, գործատուների և աշխատողների իրավունքների և օրինական շահերի պաշտպանություն.
· Աշխատանքային վեճերի հետ կապված բանակցությունների անցկացում և դատական ներկայացուցչություն.
· Գործատուի կողմից աշխատանքային օրենսդրության դրույթների խախտման հետևանքով աշխատողի ոտնահարված իրավունքների և օրինական շահերի պաշտպանություն.
· Ներկայացուցչություն վարչական վարույթի ընթացքում, գործատուների և աշխատողների իրավունքների և օրինական շահերի պաշտպանություն.
· Աշխատանքի վերականգնում.
· Աշխատանքային պայմանագրի լուծում.
· Առանց իրավական հիմքի աշխատանքից ազատման հետևանքով աշխատակցի ոտնահարված իրավունքների պաշտպանություն.
· Չվճարված աշխատավարձի բռնագանձման վեճերով շահերի պաշտպանություն.
· Ներքին կարգապահական կանոնների և գործատուի այլ ներքին իրավական ակտերի կազմում
· Աշխատողի իրավունքների խտրականորեն խախտման դեպքում իրավունքների պաշտպանություն: