<p style="box-sizing: border-box; margin: 0px 0px 15px; padding: 0px; border: none; outline: none; position: relative; line-height: 1.8em; color: #222222; font-size: 16px; font-family: Roboto, sans-serif;">«Արմատ» իրավաբանական ընկերությունը հիմնադրվել է 2021 թվականին՝ տարբեր ոլորտներում մասնագիտական մեծ փորձառություն ունեցող մասնագետների ներգրավմամբ:</p> <p style="box-sizing: border-box; margin: 0px 0px 15px; padding: 0px; border: none; outline: none; position: relative; line-height: 1.8em; color: #222222; font-size: 16px; font-family: Roboto, sans-serif;">«Արմատ» իրավաբանական ընկերությունը իրավաբանական ծառայություններ է մատուցում իրավունքի բոլոր ճյուղերով: Մենք պատրաստ ենք մեր հաճախորդների իրավական խնդիրների լուծման աջակցմանը՝ փորձի և պրոֆեսիոնալիզմի միաժամանակյա համադրմամբ:</p> <p style="box-sizing: border-box; margin: 0px 0px 15px; padding: 0px; border: none; outline: none; position: relative; line-height: 1.8em; color: #222222; font-size: 16px; font-family: Roboto, sans-serif;">Մենք մեր վստահորդներին մատուցում ենք բարեխիղճ և որակյալ իրավական օգնություն՝ կատարելով վստահորդի հանձնարարությանը վերաբերող բոլոր հանգամանքների ուսումնասիրություն և անհրաժեշտ գործողությունների պատշաճ կատարում՝ միջազգային չափանիշներին համապատասխան:</p> <p style="box-sizing: border-box; margin: 0px; padding: 0px; border: none; outline: none; position: relative; line-height: 1.8em; color: #222222; font-size: 16px; font-family: Roboto, sans-serif;">Ընկերությունն իր ծառայություններն է մատուցում անհատներին և կազմակերպություններին՝ ներդնելով բոլոր ջանքերը՝ ստեղծելու փոխըմբռնման միջավայր մեր հաճախորդների հետ:</p>
Ձեր հարցըՄարդու իրավունքների դոկտրինն իր ազդեցությունն է ունեցել միջազգային իրավունքների, համաշխարհային և տարածաշրջանային կառույցների վրա:
ՀՀ-ում մարդու իրավունքներին առնչվող հիմնարար դրույթները տեղ են գտել մայր օրենքում՝ «Սահմանադրությունում»: «ՀՀ Սահմանադրությունը» ճանաչում է մարդուն բարձրագուն արժեք՝ ամրագրելով, որ հանրային իշխանությունը սահմանափակված է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով՝ որպես անմիջականորեն գործող իրավունք: Դրանով իսկ՝ պետությունը սահմանել է իր պոզիտիվ պարտականությունը՝ պաշտպանելու այդ իրավունքերը ոչ միայն ներպետական, այլ նաև՝ միջազգաին ստանդարտներին համապատասխան կառուցակարգերով:
Այս պարտականության իրականացման համար՝ ՀՀ-ն միացել է մի շարք միջազգային պայմանագրերի, որոնցից կարևորագույնը՝ «Մարդու իրավունքերի և հիմնարար ազատությունների մասին եվրոպական կոնվեցիան» է:
Դրանով երաշխավորված հիմնարար իրավունքների և ազատությունների պաշտպանության համակարգը հիմնված է սուբսիդիարության սկզբունքի վրա: Կոնվենցիայի անդամ պետությունների հիմնական խնդիրն է ապահովել Կոնվենցիայի կիրառումը:
Դրանով նախատեսվում է մարդու իրավունքների պաշտպանության պաշտոնական կառույց՝ Եվրոպական դատարանը, որի կողմից իրականացվում է մարդու իրավունքների իրական և օբյեկտիվ պաշտպանություն, և որի արդյունավետությունը միջազգային ծավալներով անգերազանցելի է: Այն համարվում է անկախ միջազգային դատական ատյան: Դատարանի իրավասության մեջ մտնում են այն բոլոր հարցերը, որոնք վերաբերում են «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիային և դրան կից արձանագրությունների մեկնաբանություններին և կիրառությանը: Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարանը (այսուհետ` «Դատարան») միջամտում է միայն այն դեպքում, երբ Պետությունները թերանում են իրենց պարտականությունների կատարման մեջ:
Դատարանը կարող է գանգատներ ընդունել ոչ միայն անդամ պետություններից, այլ՝ ցանկացած անձից (անհատական դիմում), հասարակական կազմակերպություններից կամ անձանց խմբերից, որոնք կհիմնավորեն, որ դարձել են կոնվենցիայով կամ դրան կից արձանագրություններով ճանաչված իրենց իրավունքների՝ որևէ անդամ պետության կողմից թույլ տրված խախտման զոհ: Ընդ որում՝ կոնվենցիան պարտավորեցնում է որևէ կերպ չխոչընդոտել այդ իրավունքի արդյունավետ իրականացմանը: Որպես պատասխանող կողմ հանդես են գալիս միայն պետությունները: Ստրասբուրգի կողմից վերահսկողությունը հիմնականում իրականացվում է անհատական գանգատների նկատմամբ:
Գործի քննության արդյունքում՝ Դատարանը պարտադիր իրավաբանական ուժ ունեցող որոշմամբ կարող է պարտադրել անդամ պետությանը ճանաչել խախտումը, վերացնել այն, տրամադրել նյութական և/կամ ոչ նյութական վնասի համարժեք հատուցում, ինչպես նաև՝ մշակել իրավական կառուցակարգեր նմանաբնույթ խախտումները հետագա կանխման նպատակով: ՀՀ օրենսդրությանը համաձայն՝ նշված որոշումները հիմք են ներպետական դատական որոշումները վերանայելու համար։
Իրավունքների պաշտպանության կարևոր օղակ են կազմում նաև մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ոչ դատական մարմիններում վարույթները, ներառյալ՝ տարբեր կառույցներում գործող մարդու իրավունքների հանձնակատարների վարույթները, ինչպես նաև քաղաքական մարմինների (օրինակ՝ ԵԽԽՎ) կողմից ընդունվող զեկույցները:
Մարդու իրավունքների միջազգային իրավունքի ոլորտում «Արմատ» իրավաբանական ընկերությունը առաջարկում է հետևյալ ծառայությունները՝