<p style="box-sizing: border-box; margin: 0px 0px 15px; padding: 0px; border: none; outline: none; position: relative; line-height: 1.8em; color: #222222; font-size: 16px; font-family: Roboto, sans-serif;">«Արմատ» իրավաբանական ընկերությունը հիմնադրվել է 2021 թվականին՝ տարբեր ոլորտներում մասնագիտական մեծ փորձառություն ունեցող մասնագետների ներգրավմամբ:</p> <p style="box-sizing: border-box; margin: 0px 0px 15px; padding: 0px; border: none; outline: none; position: relative; line-height: 1.8em; color: #222222; font-size: 16px; font-family: Roboto, sans-serif;">«Արմատ» իրավաբանական ընկերությունը իրավաբանական ծառայություններ է մատուցում իրավունքի բոլոր ճյուղերով: Մենք պատրաստ ենք մեր հաճախորդների իրավական խնդիրների լուծման աջակցմանը՝ փորձի և պրոֆեսիոնալիզմի միաժամանակյա համադրմամբ:</p> <p style="box-sizing: border-box; margin: 0px 0px 15px; padding: 0px; border: none; outline: none; position: relative; line-height: 1.8em; color: #222222; font-size: 16px; font-family: Roboto, sans-serif;">Մենք մեր վստահորդներին մատուցում ենք բարեխիղճ և որակյալ իրավական օգնություն՝ կատարելով վստահորդի հանձնարարությանը վերաբերող բոլոր հանգամանքների ուսումնասիրություն և անհրաժեշտ գործողությունների պատշաճ կատարում՝ միջազգային չափանիշներին համապատասխան:</p> <p style="box-sizing: border-box; margin: 0px; padding: 0px; border: none; outline: none; position: relative; line-height: 1.8em; color: #222222; font-size: 16px; font-family: Roboto, sans-serif;">Ընկերությունն իր ծառայություններն է մատուցում անհատներին և կազմակերպություններին՝ ներդնելով բոլոր ջանքերը՝ ստեղծելու փոխըմբռնման միջավայր մեր հաճախորդների հետ:</p>
Ձեր հարցը2022 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ է մտել ՀՀ քրեական նոր օրենսգիրքը (այսուհետ՝ «Օրենսգիրք»), որը պատասխանատվություն է սահմանում նաև իրավաբանական անձանց համար, ի տարբերություն նախկին ՀՀ քրեական օրենսգրքի, որը քրեական պատասխանատվություն էր նախատեսում միայն ֆիզիկական անձնաց համար։ Իրավաբանական անձանց քրեական պատասխանատվության վերաբերյալ դրույթները գործում են 2023 թվականի հունվարի 1-ից:
ՀՀ քրեական նոր օրենսգրքով՝ իրավաբանական անձը ենթակա է պատասխանատվության սկզբունքորեն բոլոր հանցագործությունների համար: Օրենքում չկա հանցագործությունների թվարկում, որոնց համար կարող է իրավաբանական անձը ենթարկվել պատասխանատվության: Իրենից հետաքրքրություն է ներկայացնում այն, թե որն է իրավաբանական անձի քրեական պտասխանատվության հիմքը, երբ է իրավաբանական անձը ենթակա քրեական պատասխանատվության:
Քրեական օրենսգրքի համաձայն՝ իրավաբանական անձը ենթակա է քրեական պատասխանատվության հետևյալ դեպքերում՝
1. հանցանքը կատարվել է իրավաբանական անձի գործունեության կամ դրա կողմից կայացվող որոշումների վրա ազդելու իրավասություն ունեցող անձի կամ այդպիսի անձի թողտվությամբ կամ դրդմամբ իրավաբանական անձին ներկայացնող անձի կողմից իրավաբանական անձի անունից հանդես գալով և ի շահ իրավաբանական անձի գործելով,
2. իրավաբանական անձի կողմից չի ապահովվել դրա գործունությունը կարգավորող օրենքով կամ այլ իրավական ակտով նախատեսված պարտականությունների կատարումը, որը հանգեցրել է իրավաբանական անձի գործունեության կամ դրա կողմից կայացվող որոշումների վրա ազդելու իրավասություն ունեցող անձի, իրավաբանական անձին ներկայացնող անձի կամ իրավաբանական անձի աշխատողի կողմից հանցանքի կատարմանը,
3.Հանցանքը կատարվել է իրավաբանական անձի գործունեության կամ դրա կողմից կայացվող որոշումների վրա ազդելու իրավասություն ունեցող անձի կամ իրավաբանական անձին ներկայացնող անձի կողմից իրավաբանական անձի անունից հանդես գալով կամ իրավաբանական անձի միջոցով (այն օգտագործելով):
ՀՀ-ում նախատեսված են չորս տեսակի քրեաիրավական ներգործության միջոցներ:
1. Տուգանք:Համաձայն օրենքի՝ տուգանքի չափը և այն նշանակելու հնարավորությունը դատարանը որոշում է՝ հաշվի առնելով հանցագործության ծանրությունը, հանցագործությամբ ստացված գույքային կամ ոչ գույքային բնույթի օգուտները, իրավաբանական անձի գույքային դրությունը, իրավաբանական անձի՝ եկամուտ ստանալու հնարավորությունը, կամ նրան պատկանող այնպիսի գույքի առկայությունը, որի վրա կարող է բռնագանձում տարածվել: Տուգանքի չափը պետք է համաչափ լինի հանցագործության ծանրությանը և չի կարող գերազանցել հանցանքն ավարտելուն նախորդած 1 տարվա ընթացքում իրավաբանական անձի համախառն եկամտի 20 տոկոսը։
Ուշադրություն:Տուգանքի չափը չի կարող այնպիսին լինել, որն ուղղակիորեն կհանգեցնի իրավաբանական անձի սնանկացման կամ լուծարման:
Եթե իրավաբանական անձն ի վիճակի չէ անհապաղ և ամբողջությամբ վճարելու նշանակված տուգանքը, ապա դատարանը նրա համար վճարման ժամկետ էսահմանում՝ առավելագույնը 3 տարի, կամ թույլատրում է տուգանքը մաս առ մաս վճարել նույն ժամկետում։ Եթե տուգանքը նշանակելուց հետո իրավաբանական անձի նյութական վիճակի վատթարացման հետևանքով նա զրկվում է տուգանքը վճարելու հնարավորությունից, ապա դատարանը իրավաբանական անձի միջնորդության հիման վրա կարող է երկարաձգել տուգանքի վճարման սահմանված վերջնաժամկետը`առավելագույնը 3 տարով։ Տուգանքը վճարելուց խուսափելու դեպքում դատարանը բռնագանձում է տուգանքի չափին համարժեք գույք` դրա առկայության դեպքում: Բռնագանձման ենթակա գույքի բացակայության դեպքում դատարանը տուգանքը փոխարինում է գործունեության որոշակի տեսակով զբաղվելու իրավունքի ժամանակավոր դադարեցմամբ՝ քրեական օրենսգրքի 129-րդ հոդվածով նախատեսված ժամկետներով: Տուգանքի կիրառմամբ պետական բյուջեում գոյացած միջոցների հաշվին յուրաքանչյուր տարի պետության կողմից կարող են իրականացվել հանցագործությամբ տուժողներին պատճառված վնասի փոխհատուցմանն ուղղված սոցիալական ծրագրեր: Հանցագործությամբ տուժողներին պատճառված վնասի փոխհատուցման սկզբունքները, առաջնահերթությունները, փոխհատուցման կարգը և չափը սահմանում է կառավարությունը:
2 Գործունեության որոշակի տեսակով զբաղվելու իրավունքի ժամանակավոր դադարեցումն է: Գործունեության որոշակի տեսակով զբաղվելու իրավունքի ժամանակավոր դադարեցումը տնտեսական, ներառյալ ձեռնարկատիրական, կամ այլ գործունեության որոշակի տեսակով կամ մի քանի տեսակներով զբաղվելու արգելքն է՝ 2 ամսից մինչև 2 տարի ժամկետով:Գործունեության որոշակի տեսակով զբաղվելու իրավունքի ժամանակավոր դադարեցումը նշանակվում է, եթե դա ուղղակիորեն չի հանգեցնի իրավաբանական անձի սնանկացման: Գործունեության որոշակի տեսակով զբաղվելու իրավունքի ժամանակավհարկադիր լուծարումն է:Գործունեության որոշակի տեսակով զբաղվելու իրավունքի ժամանակավոր դադարեցումը չի կարող նշանակվել հանրային ծառայությունների կարգավորվող ոլորտում գործունեություն իրականացնող իրավաբանական անձի նկատմամբ, ինչպես նաև այն իրավաբանական անձանց նկատմամբ, որոնց գործունեությունը դադարեցնելուհամար Սահմանադրությամբ կամ այլ իրավական ակտերով հատուկ կարգ է սահմանված:
3. Հայաստանի Հանրապետության տարածքում գործունեություն իրականացնելու արգելք: Հայաստանի Հանրապետության տարածքում գործունեություն իրականացնելու արգելքը կարող է նշանակվել միայն օտարերկրյա պետությունում ստեղծված իրավաբանական անձանց նկատմամբ, որոնք իրենց գործունեությունն են իրականացնում Հայաստանի Հանրապետության տարածքում, եթե այլ բան նախատեսված չէ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով։ Հայաստանի Հանրապետության տարածքում գործունեություն իրականացնելու արգելքը կարող է նշանակվել միայն ծանր և առանձնապես ծանր հանցանքների համար:
4. Հարկադիր լուծարումը:Հարկադիր լուծարումը բացառիկ քրեաիրավական ներգործության միջոց է, որն իրավաբանական անձի նկատմամբ նշանակվում է առանձնապես ծանր հանցանքի համար՝ հաշվի առնելով կատարված հանցանքի ու պատճառված վնասի բնույթն ու չափը, դատվածության առկայությունը, հանցագործությանը նպաստող պատճառներն ու պայմանները, որոնք վկայում են տվյալ իրավաբանական անձի հետագա գործունեությունը շարունակելու անթույլատրելիության մասին:
Հարկադիր լուծարումը չի կարող նշանակվել օտարերկրյա պետությունում ստեղծված իրավաբանական անձի, հանրային ծառայությունների կարգավորվող ոլորտում գործունեություն իրականացնող իրավաբանական անձի նկատմամբ, ինչպես նաև այն իրավաբանական անձանց նկատմամբ, որոնց գործունեությունը դադարեցնելու համար Սահմանադրությամբ կամ այլ իրավական ակտերով հատուկ կարգ է սահմանված:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Օրենքը նախատեսում է նաև իրավաբանական անձի դատվածության ինստիտուտը: Իրավաբանական անձի դատվածությունը մարվում է՝ ոչ մեծ ծանրության հանցագործության համար դատապարտվելու դեպքում՝ նշանակված քրեաիրավական ներգործության միջոցի ժամկետը լրանալուց 1 տարի հետո, միջին ծանրության հանցագործության համար դատապարտվելու դեպքում՝ նշանակված քրեաիրավական ներգործության միջոցի ժամկետը լրանալուց 2 տարի հետո, ծանր հանցագործության համար դատապարտվելու դեպքում՝ նշանակված քրեաիրավական ներգործության միջոցի ժամկետը լրանալուց 3 տարի հետո, առանձնապես ծանր հանցագործության համար դատապարտվելու դեպքում, եթե չի նշանակվել հարկադիր լուծարում կամ Հայաստանի Հանրապետության տարածքում գործունեություն իրականացնելու արգելք՝ նշանակված քրեաիրավական ներգործության միջոցի ժամկետը լրանալուց 5 տարի հետո:
Ծանուցում: Այստեղ ներկայացված մտքերը ունեն տեղեկատվական բնույթ և չեն հանդիսանում իրավաբանական կամ այլ մասնագիտական խորհրդատվություն: