Հասցե: ք․ Երևան, Օրբելի Եղբայրներ 45
Անձնագիր ստանալու համար քաղաքացին Հայաստանի Հանրապետությունում ոստիկանության մարմին է ներկայացնում՝ 1) դիմում. 2) նույնականացման քարտ, իսկ 16 տարին լրացած չլինելու դեպքում՝ ծննդյան վկայական: Եթե 16 տարին չլրացած քաղաքացին ստացել է Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշմամբ նախատեսված անձնագիր, ապա ծննդյան վկայականի փոխարեն ներկայացվում է անձնագիրը. 3) 16 տարին լրացած չլինելու դեպքում՝ ծնողների ամուսնության, մահվան, հայրության ճանաչման վկայականները կամ միայնակ մայր լինելու վերաբերյալ տեղեկանք կամ օրենքով սահմանված կարգով անհայտ բացակայող կամ մահացած ճանաչվելու վերաբերյալ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճիռ. 4) 18 տարին լրացած չլինելու դեպքում՝ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված՝ ծնողների և երեխայի գրավոր համաձայնությունները (եթե երեխան չի ստացել նույնականացման քարտ): Եթե ծնողն անձամբ չի կարող ներկայացնել համաձայնությունը, ապա ներկայացվող համաձայնության վրա նրա ստորագրության իսկությունը պետք է վավերացված լինի նոտարական կարգով. 5) Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ նախատեսված ինքնությունը հավաստող այլ փաստաթղթեր` սույն մասի 2-րդ կետով նշված փաստաթղթերը ներկայացնելու անհնարինության դեպքում (միայն օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններ և հյուպատոսական հիմնարկներ դիմած Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար). 6) նախազորակոչային տարիքի քաղաքացիների դեպքում՝ նախազորակոչային տարիքի քաղաքացու զինվորական հաշվառման գրքույկ, զորակոչային տարիքի և պարտադիր զինվորական ծառայության զորակոչից օրենքով սահմանված կարգով տարկետում ստացած քաղաքացիների դեպքում՝ զորակոչային տարիքի քաղաքացու զինվորական հաշվառման գրքույկ, պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայության զորակոչված, ինչպես նաև պահեստազորում հաշվառված քաղաքացիների դեպքում՝ զինվորական գրքույկ կամ զինվորական հաշվառման փաստը հավաստող տեղեկանք. 7) պետական տուրքի վճարման անդորրագիր:
Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատվում է այն քաղաքացին, որը` 1) առողջական վիճակի պատճառով ճանաչվել է ոչ պիտանի զինվորական ծառայության համար. 2) մինչև Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ընդունելը ոչ պակաս, քան 12 ամիս ծառայել է այլ պետության զինված ուժերում կամ այլ պետությունում ոչ պակաս, քան 18 ամիս անցել է այլընտրանքային ծառայություն. 3) ընտանիքի միակ արու զավակն է և ունի Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների կամ զինված ուժերում կամ այլ զորքերում կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով Հայաստանի Հանրապետությունում տեղակայված օտարերկրյա պետությունների զինվորական ստորաբաժանումներում զինվորական ծառայության ընթացքում զոհված (մահացած) ծնող կամ եղբայր կամ քույր: Առողջական վիճակի պատճառով բուժման կարիք ունեցող քաղաքացուն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրվում է երեք անգամ` մինչև մեկ տարի ժամանակով: Երրորդ անգամ տրված տարկետման ժամկետը լրանալուց հետո քաղաքացին բժշկական փորձաքննության արդյունքներով կամ ճանաչվում է պիտանի զինվորական ծառայության համար, կամ սահմանափակումով պիտանի զինվորական ծառայության համար և զորակոչվում է պարտադիր զինվորական ծառայության, կամ ճանաչվում է զինվորական ծառայության համար ոչ պիտանի և ազատվում է պարտադիր զինվորական ծառայությունից: Առողջական վիճակի պատճառով պարտադիր զինվորական ծառայության համար ժամանակավորապես ոչ պիտանի ճանաչված քաղաքացուն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրվում է մեկ անգամ` երեք տարի ժամանակով: Տարկետման ժամկետը լրանալուց հետո քաղաքացին բժշկական փորձաքննության արդյունքներով կամ ճանաչվում է պիտանի զինվորական ծառայության համար, կամ սահմանափակումով պիտանի զինվորական ծառայության համար և զորակոչվում է պարտադիր զինվորական ծառայության, կամ ճանաչվում է զինվորական ծառայության համար ոչ պիտանի և ազատվում է պարտադիր զինվորական ծառայությունից: Պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատվում է այն քաղաքացին, որը` 1) առողջական վիճակի պատճառով ճանաչվել է ոչ պիտանի զինվորական ծառայության համար. 2) մինչև պահեստազորի սպայական կազմ որակավորվելն անցել է պարտադիր զինվորական ծառայություն: Քաղաքացին կարող է բացառիկ դեպքերում ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով: Այլ պետության քաղաքացիություն ընդունած Հայաստանի Հանրապետության երկքաղաքացին չի ազատվում պարտադիր զինվորական ծառայությունից անկախ այլ պետությունում ծառայելու հանգամանքից:
Հայաստանի Հանրապետության տարածքում բժշկական կազմակերպությունում տեղի ունեցած, բժշկական կազմակերպության կամ բժշկի օգնությամբ՝ բժշկական կազմակերպությունից դուրս տեղի ունեցած ծննդի դեպքում դիմողը ներկայացնում է՝ 1) ծննդի մասին բժշկական փաստաթղթի քաղվածքը. 2) եթե երեխայի ծնողները ամուսնության մեջ են, ապա ծնողների ամուսնության պետական գրանցումը հավաստող փաստաթուղթը կամ ամուսնության ակտային գրանցման տվյալները. 3) երեխայի ծնողի մահվան դեպքում՝ մահվան պետական գրանցումը հավաստող փաստաթուղթը կամ մահվան ակտային գրանցման տվյալները. 4) երեխայի ծնողների ամուսնալուծության դեպքում՝ ամուսնալուծությունը հավաստող փաստաթուղթը կամ ամուսնալուծության ակտային գրանցման տվյալները. 5) երեխայի ծնողների անձը հաստատող փաստաթղթերը: Բժշկական հաստատությունից դուրս և առանց բժշկական օգնության տեղի ունեցած ծննդի դեպքում դիմողը ներկայացնում է նաև՝ 1) երեխայի մոր անձը հաստատող փաստաթուղթը. 2) երեխայի կենսաբանական մայր հանդիսանալու ԴՆԹ-ի (դեզօքսիռիբոնուկլեինաթթու) որոշումը. 3) երեխայի տարիքն ու սեռը հաստատող փաստաթուղթը՝ տրված բժշկական կազմակերպության կողմից կամ երեխայի գտնվելու (բնակվելու) վայրի խնամակալության և հոգաբարձության մարմնի կողմից: Վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների միջոցով տեղի ունեցած ծննդի դեպքում ներկայացվում են նաև փոխնակ մոր հետ կնքված պայմանագիրը և ԴՆԹ-ի (դեզօքսիռիբոնուկլեինաթթու) որոշումը: Ընկեցիկ կամ լքված երեխայի ծննդի պետական գրանցման համար դիմողը նաև ներկայացնում է՝ 1) դիմողի անձը հաստատող փաստաթուղթը. 2) երեխայի հայտնաբերման, ծնողի կողմից լքված լինելու վայրի, ժամանակի և հանգամանքների մասին, ընկեցիկ կամ լքված երեխայի կարգավիճակը հաստատող սոցիալական աշխատակցի տված գրությունը. 3) երեխայի տարիքն ու սեռը հաստատող փաստաթուղթը՝ տրված բժշկական կազմակերպության կողմից կամ երեխայի գտնվելու (բնակվելու) վայրի խնամակալության և հոգաբարձության մարմնի կողմից:
Ամուսնության պետական գրանցման համար ներկայացվում են՝ 1) ամուսնացողների անձը հաստատող փաստաթղթերը. 2) նախկինում ամուսնության պետական գրանցում ունենալու դեպքում նախորդ ամուսնությունը դադարելու հիմք հանդիսացող փաստաթուղթը կամ պատճենը (ամուսնալուծության վկայականը կամ ամուսնալուծության մասին օրինական ուժի մեջ մտած դատավճիռը կամ ամուսնու (կնոջ) մահվան վկայականը), եթե էլեկտրոնային միասնական գրանցամատյանում հիմք հանդիսացող փաստաթուղթը բացակայում է. 3) օտարերկրյա քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձի դեպքում մշտական բնակության պետության իրավասու մարմնի տված ընտանեկան կարգավիճակը հավաստող փաստաթուղթը: Ամուսնության պետական գրանցման դիմումը լիազորված անձի միջոցով ներկայացվելու դեպքում նաև ներկայացվում է ամուսնացող անձի լրացրած՝ ընտանեկան կարգավիճակը վերաբերյալ սահմանված տեղեկությունները պարունակող դիմում՝ հաստատված նոտարական կարգով:
ՀՀ-ում ճանաչվում է միայն քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնում գրանցված ամուսնությունը: ՀՀ– ում փաստացի համատեղ բնակությունը և ՀՀ–ում եկեղեցական կարգով ամուսնությունը ամուսինների համար չեն առաջացնում այն իրավական հետևանքները, որոնք ամուսինների համար նախատեսված են ՀՀ օրենսդրությամբ գրանցված ամուսնության պարագայում: Ամուսնության ընթացքում ամուսինների ձեռք բերած գույքը նրանց համատեղ սեփականությունն է, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ նրանց միջև կնքված պայմանագրով:
Նպատակային ուսուցումը մասնագիտական կրթական ծրագրերով պետության համար առաջնային և կարևորություն ներկայացնող բնագավառները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածաշրջանները, այդ թվում՝ սահմանամերձ և բարձրլեռնային բնակավայրերը, համապատասխան որակավորմամբ մասնագետներով ապահովելու նպատակով իրականացվող ուսուցումն է: Նպատակային ուսուցմամբ ուսանող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար պետությունը երաշխավորում է պետական ուսումնական հաստատություններում մրցութային կարգով անվճար նախնական (արհեստագործական), միջին, բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթություն ստանալու իրավունք: Նպատակային ուսուցմամբ ընդունված ուսանողի հետ կնքված պայմանագրում պարտադիր ամրագրվում է նաև հետևյալ պայմանը. ուսանողն ավարտելուց հետո առնվազն 3 տարի ժամկետով Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով գործուղվում է աշխատելու ուղեգրող կազմակերպության նախատեսած վայրերում: Այս պայմանը չկատարելու դեպքում շրջանավարտը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և ժամկետներում պարտավոր է փոխհատուցել ուսումնառության տարիների համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից տրամադրված ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցման չափի և պետական կրթաթոշակի չափի հանրագումարի կրկնապատիկը:
Զբաղվածության պետական ծառայությունում հաշվառված անձին գործազուրկի կարգավիճակ տրամադրելու համար անհրաժեշտ են հետևյալ փաստաթղթերը՝ 1. տեղեկանք կենuաթոշակ չuտանալու մաuին (սոցիալական ծառայության տարածքային մարմնից), 2. ապահովագրական uտաժը հաuտատող փաuտաթուղթ, 3. զինվորական գրքույկ (զինվորական ծառայություն անցած անձինք), 4. կրթության մաuին փաuտաթուղթ (կրթություն ունեցողները), 5. տեղեկանք փաuտացի բնակության վայրի մաuին (համատիրությունից), 6. տեղեկանք` պարտադիր uոցիալական ապահովագրության վճարումների կատարման կամ աշխատավարձ uտանալու ժամկետների մաuին, 7. տեղեկանք աշխատանք փնտրող անձի անվամբ գյուղատնտեuական նշանակության հողի uեփականության կամ վարձակալության իրավունքի բացակայության մաuին (անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեից): Աշխատանք փնտրող անձին տարածքային կենտրոնի կողմից գործազուրկի կարգավիճակ տրվում է, եթե ապահովված են հետևյալ պայմանները` 1. չի լրացել նրա տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը` 63 տարին. 2. որևէ գործատուի մոտ վարձու աշխատանքային գործունեությամբ զբաղված չէ. 3. քաղաքացիաիրավական պայմանագրով ծառայություններ չի մատուցում կամ աշխատանքներ չի կատարում. 4. զբաղված չէ անհատ ձեռնարկատիրական և նոտարի գործունեությամբ. 5. արտոնագրային վճար վճարողի գործունեությամբ զբաղված չէ. 6. չի գտնվում ժամկետային պարտադիր զինվորականծառայության մեջ. 7. ուսումնական հաստատություններում, մասնագիտական ուսուցման դասընթացներում և ուսուցման այլ ձևերում առկա ուսուցման մեջ ընդգրկված չէ, 8. պատրաստակամ է անցնելու հարմար աշխատանքի, 9. որպես աշխատանք փնտրող հաշվառված է տարածքային կենտրոնում: Գործազուրկի կարգավիճակը տրամադրվում է անհրաժշտ բոլոր փաստաթղթերը ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում:
Գործատուն իրավունք ունի աշխատողի հետ լուծելու անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը, ինչպես նաև որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը նախքան դրա գործողության ժամկետի լրանալը` 1) կազմակերպության լուծարման (անհատ ձեռնարկատիրոջ գործունեության դադարման և օրենքով նախատեսված դեպքերում պետական գրանցումն ուժը կորցրած կամ անվավեր ճանաչվելու) դեպքում. 2) արտադրության ծավալների և (կամ) տնտեսական և (կամ) տեխնոլոգիական և (կամ) աշխատանքի կազմակերպման պայմանների փոփոխման և (կամ) արտադրական անհրաժեշտությամբ պայմանավորված` աշխատողների քանակի և (կամ) հաստիքների կրճատման դեպքում. 3) աշխատողի` զբաղեցրած պաշտոնին կամ կատարած աշխատանքին չհամապատասխանելու դեպքում. 4) աշխատողին նախկին աշխատանքում վերականգնելու դեպքում. 5) աշխատողի կողմից աշխատանքային պայմանագրով կամ ներքին կարգապահական կանոններով իրեն վերապահված պարտականությունները առանց հարգելի պատճառի պարբերաբար չկատարելու դեպքում. 6) աշխատողի նկատմամբ վստահությունը կորցնելու դեպքում. 7) աշխատողի երկարատև անաշխատունակության հետևանքով (եթե աշխատողը ժամանակավոր անաշխատունակության պատճառով աշխատանքի չի ներկայացել ավելի քան 120 օր անընդմեջ կամ վերջին տասներկու ամսվա ընթացքում` ավելի քան 140 օր, եթե օրենքով և այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված չէ, որ որոշակի հիվանդությունների դեպքում աշխատատեղը և պաշտոնը պահպանվում են ավելի երկար ժամանակով). 8) աշխատողի կողմից ոգելից խմիչքների, թմրամիջոցների կամ հոգեներգործուն նյութերի ազդեցության տակ աշխատավայրում գտնվելու դեպքում. 9) անհարգելի պատճառով ամբողջ աշխատանքային օրվա (հերթափոխի) ընթացքում աշխատողի` աշխատանքի չներկայանալու դեպքում. 10) պարտադիր բժշկական զննությունից աշխատողի հրաժարվելու կամ խուսափելու դեպքում. 11) տարիքային կենսաթոշակի իրավունք ունեցող աշխատողի վաթսուներեք տարին, իսկ տարիքային կենսաթոշակի իրավունք չունեցող աշխատողի վաթսունհինգ տարին լրանալու դեպքում, եթե համապատասխան հիմքը նախատեսված է աշխատանքային պայմանագրով. 12) օտարերկրացու կացության կարգավիճակն ուժը կորցրած կամ անվավեր ճանաչվելու դեպքում:
Աշխատանքային պայմանագիրը լուծվելու դեպքում գործատուն պարտավոր է աշխատողի հետ կատարել լրիվ վերջնահաշվարկ աշխատանքային պայմանագրի լուծման օրը, եթե սույն օրենսգրքով, օրենքով կամ գործատուի և աշխատողի համաձայնությամբ վերջնահաշվարկի այլ կարգ նախատեսված չէ: Եթե աշխատողը նույն գործատուի կամ օրենքով սահմանված կարգով իրավահաջորդ ճանաչված գործատուի մոտ փոխադրվում (տեղափոխվում) է այլ աշխատանքի, գործատուն աշխատողի հետ վերջնահաշվարկ չի կատարում: Գործատուն վերջնահաշվարկի օրը պարտավոր է աշխատողին վճարել աշխատավարձը և դրան հավասարեցված այլ վճարումներ, իսկ եթե այդ պարտավորությունը գործատուից անկախ պատճառներով հնարավոր չէ կատարել, ապա աշխատողի աշխատավարձը և դրան հավասարեցված վճարումները կատարվում են աշխատողի կողմից նման պահանջ ներկայացնելուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում: Ֆիզիկական անձ գործատուի մահվան դեպքում վերջնահաշվարկ կատարելու պարտականությունը փոխանցվում է ժառանգությունն ընդունողներին, իսկ ժառանգների բացակայության կամ ժառանգների կողմից ժառանգությունն ընդունելուց հրաժարվելու դեպքում այն անձին կամ մարմնին, որն ընդունում է այդ գույքը` դրա արժեքի սահմաններում: Աշխատողի ցանկությամբ գործատուն պարտավոր է նրան տրամադրել տեղեկանք աշխատանքային գործառույթների (պարտականությունների), աշխատավարձի, վճարված հարկերի ու պետական սոցիալական ապահովության վճարումների չափի և աշխատանքի գնահատականի վերաբերյալ:
Հարցաքննությունը վկային, տուժողին, փորձագետին, մեղադրյալին կամ ձերբակալվածին հարցեր տալու միջոցով վարույթի համար նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելն է: Հարցաքննությունը կատարվում է նախաքննության կատարման վայրում, իսկ անհրաժեշտության դեպքում` հարցաքննվողի գտնվելու վայրում: Եթե հարգելի պատճառով վարույթն իրականացնող մարմին անձի ներկայանալն անհնար է, ապա հարցաքննությունը կատարվում է հարցաքննվողի գտնվելու վայրում: Հարցաքննությունը չի կարող տևել անընդմեջ 4 ժամից ավելի, իսկ անչափահասի, ինչպես նաև հոգեկան առողջության խնդիր կամ ծանր հիվանդություն ունեցող անձի հարցաքննությունը՝ 2 ժամից ավելի: Հարցաքննությունը թույլատրվում է շարունակել հարցաքննվող անձին հանգստի և սնվելու համար անհրաժեշտ առնվազն մեկ ժամ ընդմիջում տրամադրելուց հետո: Օրվա մեջ հարցաքննության ընդհանուր տևողությունը չի կարող գերազանցել 8, իսկ անչափահասի, ինչպես նաև հոգեկան առողջության խնդիր կամ ծանր հիվանդություն ունեցող անձի համար՝ 6 ժամը: Բժշկական տեղեկանքի հիման վրա հարցաքննությունն իրականացվում է նախատեսվածից ավելի կարճ ժամկետներում: Հարցաքննությունն սկսվում է հարցաքննվողին հարցեր տալով: Հարցերին պատասխանելուց հետո հարցաքննվողին առաջարկվում է հայտնել նաև այն տեղեկությունները, որոնք նրա կարծիքով կարող են նշանակություն ունենալ վարույթի համար: Եթե հարցաքննությանը մասնակցում է փաստաբանը, լիազոր ներկայացուցիչը, պաշտպանը, օրինական ներկայացուցիչը կամ հոգեբանը, ապա նրանք կարող են հարցաքննվողին հարցեր տալ միայն քննիչի հարցերն ավարտվելուց հետո:
Հանրային պաշտպանի գրասենյակը, անվճար իրավաբանական օգնություն տրամադրում է հետևյալ անձանց` 1) օրենքով սահմանված կարգով հաստատված՝ զինվորական ծառայության հետ պատճառական կապով զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքի անդամներին. 2) 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամներին. 3) դատապարտյալներին. 4) ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված` 0-ից բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքի անդամներին. 5) Հայրենական մեծ պատերազմի և Հայաստանի Հանրապետության սահմանների պաշտպանության ժամանակ մարտական գործողությունների մասնակիցներին. 6) գործազուրկներին. 7) միայնակ բնակվող կենսաթոշակառուներին. 8) առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին, ինչպես նաև առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց. 9) փախստականներին. 10) Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր պաշտպանություն ստացածներին. 11) անվճարունակ այն ֆիզիկական անձանց, որոնք իրենց անվճարունակությունը հաստատող հավաստի տվյալներ են ներկայացնում: Սույն կետի իմաստով անվճարունակ է համարվում այն ֆիզիկական անձը, որը չունի բավարար եկամուտ, համատեղ բնակվող աշխատող ընտանիքի անդամ, ինչպես նաև բացի անձնական բնակարանից, որպես սեփականություն չունի այլ անշարժ գույք կամ նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող արժեքի փոխադրամիջոց. 12) հոգեբուժական կազմակերպությունում գտնվող հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց. 13) օրենքով սահմանված կարգով մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված զոհերի նույնացման հանձնաժողովի կողմից զոհ կամ հատուկ կատեգորիայի զոհ ճանաչված անձանց. 14) Հայաստանի Հանրապետությունում ապաստան հայցողներին. 15) խոշտանգումից տուժած անձանց՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1087.3-րդ հոդվածով սահմանված կարգով փոխհատուցում ստանալու նպատակով. 16) «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն ընտանիքում բռնության ենթարկված անձանց. 17) «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հիման վրա հարուցված քաղաքացիական գործերով պատասխանողներին: Քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ անվճար իրավաբանական օգնություն կարող է տրամադրվել նաև կասկածյալին կամ մեղադրյալին` ելնելով վերջինիս գույքային դրությունից:
Մեղադրյալն օրենքով սահմանված կարգով իրավունք ունի՝ 1) իրեն ձերբակալելուց կամ մեղադրանք ներկայացնելուց հետո անհապաղ անվճար ստանալու իր իրավունքների մասին գրավոր ծանուցում և պարզաբանում. 2) իր համար հասկանալի լեզվով, անհապաղ ու հանգամանորեն տեղեկացվելու իրեն ներկայացվող մեղադրանքի փաստական հանգամանքների և իրավական գնահատականի մասին, իսկ արգելանքի վերցվելու դեպքում` նաև իրեն ազատությունից զրկելու հիմքերի և պատճառների մասին. 3) մեղադրանք ներկայացնելուց հետո անհապաղ անվճար ստանալու քրեական հետապնդում հարուցելու մասին որոշման, իսկ արգելանքի վերցվելու դեպքում` ձերբակալման կամ կալանավորման որոշումների պատճենները. 4) որ ձերբակալումից կամ կալանավորումից հետո անհապաղ, սակայն ոչ ուշ, քան 12 ժամվա ընթացքում իր կողմից ընտրված անձը, իսկ զինծառայող լինելու դեպքում նաև հրամանատարը տեղեկացվի իր գտնվելու վայրի մասին. 5) ձերբակալման կամ կալանավորման դեպքում պահանջելու անվճար բժշկական զննում և ստանալու անվճար եզրակացություն, ինչպես նաև իր ընտրությամբ հրավիրելու բժիշկ և անարգել հաղորդակցվելու նրա հետ` առանց տեսողական կամ լսողական վերահսկման. 6) պահպանելու լռություն կամ տալ ցուցմունք, այդ թվում՝ պաշտպանի ներկայությամբ. 7) ձերբակալման կամ մեղադրանք ներկայացնելու պահից իր ընտրությամբ ունենալու պաշտպան կամ պաշտպանվելու ինքնուրույն, իսկ պաշտպանի ծառայության դիմաց վճարելու համար միջոցներ չունենալու դեպքում` ունենալու պետական միջոցների հաշվին նշանակված պաշտպան. 8) խորհրդապահական կարգով (կոնֆիդենցիալ), անարգել տեսակցելու իր պաշտպանի հետ՝ առանց տեսակցությունների սահմանափակման, բացառությամբ մեղադրյալի մասնակցությամբ վարութային գործողություններ կատարելու դեպքերի. 9) մինչև ցուցմունք տալը գրավոր տեղեկացվելու իր, ամուսնու և մերձավոր ազգականների վերաբերյալ ցուցմունք չտալու իր իրավունքի, ինչպես նաև այն մասին, որ իր ցուցմունքը կարող է օգտագործվել որպես ապացույց. 10) հակընդդեմ հարցման ենթարկելու իր դեմ վկայած անձանց, կամ որ այդ անձինք ենթարկվեն հակընդդեմ հարցման, ինչպես նաև, որ իր օգտին վկայող անձինք կանչվեն և հարցաքննվեն նույն պայմաններով, ինչ իր դեմ վկայած անձինք. 11) մասնակցելու իր կամ պաշտպանի միջնորդությամբ կատարվող ապացուցողական և վարութային այլ գործողություններին, եթե դա չի վնասի այլ անձանց կամ արդարադատության շահերին. 12) ստանալու վարույթն իրականացնող մարմնի որոշումը՝ իր կամ պաշտպանի միջնորդությամբ կատարվող ապացուցողական գործողությանն իր մասնակցությունը չթույլատրելու մասին. 13) վարույթի նյութերին կցելու և հետազոտելու համար ներկայացնելու ապացույցներ. 14) հայտարարելու իր մեղավորության կամ անմեղության մասին. 15) հարուցելու միջնորդություններ. 16) հայտնելու բացարկներ. 17) առարկելու վարույթի հանրային մասնակիցների գործողությունների դեմ. 18) ծանոթանալու իր մասնակցությամբ կատարված ապացուցողական և վարութային այլ գործողության արձանագրությանը, դիտողություններ ներկայացնելու այդ արձանագրությունում գրառումների ճշտության և լրիվության կապակցությամբ. 19) իր խնդրանքով անվճար ստանալու իր մասնակցությամբ կատարված ապացուցողական և վարութային այլ գործողության արձանագրության, այդ թվում՝ դրա հավելվածի պատճենը. 20) ծանոթանալու իր նկատմամբ խափանման միջոց կամ հարկադրանքի այլ միջոց կիրառելու, փորձաքննություն նշանակելու մասին որոշումներին, իսկ իր խնդրանքով՝ նաև անվճար ստանալու այդ որոշումների, ինչպես նաև փորձագետի եզրակացության պատճենը. 21) անվճար ստանալու մեղադրական եզրակացության կամ եզրափակիչ ակտի, քրեական հայցի, գույքային հայցի, ինչպես նաև եզրափակիչ դատական ակտի պատճենը. 22) նախաքննության ավարտի մասին գրավոր ծանուցում ստանալու պահից ծանոթանալու վարույթի բոլոր նյութերին, դրանցից անվճար պատճեններ ստանալու կամ դուրս գրելու ցանկացած տեղեկություն.
Վարույթին պաշտպանի մասնակցությունը պարտադիր է ձերբակալված անձին ձերբակալման որոշումը հանձնելու պահից, իսկ եթե սույն օրենսգրքով սահմանված ժամկետում այն չի հանձնվել, ապա նրան ազատությունից փաստացի զրկելուց հետո 6 ժամը լրանալու պահից կամ անձին մեղադրանք ներկայացնելու պահից, քանի դեռ վարույթն իրականացնող մարմինը սույն օրենսգրքով սահմանված դեպքերում և կարգով չի ընդունել մեղադրյալի հրաժարվելը պաշտպանից: Վարույթն իրականացնող մարմինը չի ընդունում պաշտպանից մեղադրյալի հրաժարվելը կամ անհապաղ միջոցներ է ձեռնարկում վարույթին պաշտպանի մասնակցությունն ապահովելու համար, եթե՝ 1) մեղադրյալի համար դժվար է ինքնուրույն պաշտպանվել հոգեկան, մտավոր կամ ֆիզիկական առողջության խնդիր ունենալու պատճառով. 2) մեղադրյալը չի տիրապետում կամ ոչ բավարար չափով է տիրապետում հայերենին. 3) մեղսագրվող արարքը կատարելու պահին մեղադրյալն անչափահաս է. 4) մեղադրյալը ժամկետային զինծառայող է. 5) մեղադրյալը դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտով ճանաչվել է անգործունակ. 6) տվյալ անձի նկատմամբ իրականացվում է բժշկական բնույթի հարկադրանքի միջոցների կիրառման վարույթ. 7) տվյալ մեղադրյալի նկատմամբ իրականացվում է հեռակա վարույթ. 8) մեղադրյալների շահերի միջև կան հակասություններ, և նրանցից մեկը պաշտպան ունի. 9) դատարանը կայացրել է տվյալ մեղադրյալին առնչվող ցուցմունքի դեպոնացում կատարելու մասին որոշում. 10) մեղադրյալը միջնորդել է կիրառել համաձայնեցման կամ համագործակցության վարույթ. 11) մեղադրյալի նկատմամբ կիրառվել է՝ դատական նիստի դահլիճից հեռացնել դատավարական սանկցիա. 12) մեղադրյալը միջնորդել է դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ. 13) վարույթն իրականացնող մարմինը պաշտպանին ազատել է հետագա վարույթին մասնակցելուց. 14) վարույթն իրականացնող մարմինը պաշտպանին հեռացրել է վարույթից. 15) դա է պահանջում արդարադատության շահը: Վերը նշվածի դեպքերում, երբ մեղադրյալը չունի պաշտպան, վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է ապահովել պաշտպանի մասնակցությունը վարույթին այն պարտադիր դարձնող համապատասխան հիմքն ի հայտ գալուց անմիջապես հետո:
Այո կարող է: Պաշտպանից հրաժարվելը մեղադրյալի հայտարարությունն է՝ իր պաշտպանությունն առանց որևէ պաշտպանի օգնության (անձամբ) իրականացնելու վերաբերյալ: Պաշտպանից հրաժարվելու մասին մեղադրյալի հայտարարությունը ամրագրվում է վարույթն իրականացնող մարմնի կազմած արձանագրության մեջ: Պաշտպանից հրաժարվելը վարույթն իրականացնող մարմինն ընդունում է միայն այն դեպքում, երբ մեղադրյալն այդ մասին հայտարարել է սեփական նախաձեռնությամբ, կամավոր, գիտակցված, վարույթին մասնակցող պաշտպանի ներկայությամբ, և ողջամտորեն ենթադրելի է, որ մեղադրյալն ի վիճակի է ինքնուրույն իրականացնելու իր պաշտպանությունը: Մեղադրյալը պարտավոր չէ բացահայտել պաշտպանից հրաժարվելու պատճառները: Այն դեպքում, երբ պաշտպանից հրաժարվելը պայմանավորված է մեղադրյալի անվճարունակությամբ, վարույթն իրականացնող մարմինը, սույն օրենսգրքով նախատեսված կարգով անհապաղ պահանջում է պաշտպան նշանակել պետական միջոցների հաշվին: Պաշտպանից հրաժարված մեղադրյալն իրավունք ունի ցանկացած պահի պահանջելու վարույթին ներգրավել նոր պաշտպան: Նոր պաշտպանի մասնակցությունը հիմք չէ վարույթը վերսկսելու համար, սակայն պաշտպանին պետք է տրամադրվի բավարար ժամանակ մեղադրյալի պաշտպանությունն արդյունավետ իրականացնելու համար: Նոր պաշտպանից հրաժարվելու մեղադրյալի կամարտահայտությունը պարտադիր չէ վարույթն իրականացնող մարմնի համար, եթե մեղադրյալն ակնհայտ չարաշահում է պաշտպանից հրաժարվելու իր իրավունքը: Այդ դեպքում վարույթն իրականացնող մարմինը որոշմամբ չի ընդունում պաշտպանից հրաժարվելը:
Եթե տուժողը կամ տուժող ճանաչվելու ենթակա անձը մահացել է, ապա տուժող է ճանաչվում օրենքով նախատեսված ժամկետում վարույթն իրականացնող մարմնին նման միջնորդություն ներկայացրած մահացածի մերձավոր ազգականը: Մահացած տուժողի կամ տուժող ճանաչվելու ենթակա անձի փոխարեն տուժող ճանաչվում է նրա մերձավոր ազգականներից, որպես կանոն, միայն մեկը: Ընդ որում, տուժող պետք է ճանաչվի այն մերձավոր ազգականը, որի թեկնածությունն իր համաձայնության առկայության դեպքում պաշտպանում են մյուսները: Մահացածի մերձավոր ազգականների բացակայության կամ վերջիններիս կողմից համապատասխան միջնորդություն չներկայացվելու դեպքում վարույթն իրականացնող մարմինը տուժող է ճանաչում մահացածի ազգականներից որևէ մեկին` վերջինիս համաձայնությամբ: Նշված կարգով տուժող ճանաչված անձն ունի տուժողի բոլոր իրավունքները, ինչպես նաև տուժողի բոլոր պարտականությունները, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
Որպես վկա չի կարող հարցաքննվել կամ առարկաներ, փաստաթղթեր կամ այլ նյութեր ներկայացնել` 1) փաստաբանը՝ պարզելու համար տեղեկություններ, որոնք նրան կարող են հայտնի լինել՝ կապված իրավաբանական օգնության դիմելու կամ նման օգնություն ցույց տալու հետ. 2) անձը, որին տվյալ վարույթին վերաբերող տեղեկությունները հայտնի են դարձել որպես պաշտպան, տուժողի, գույքային պատասխանողի լիազոր ներկայացուցիչ, վկայի փաստաբան մասնակցելու կապակցությամբ. 3) մարդու իրավունքների պաշտպանը` իր պարտականությունները կատարելու կապակցությամբ իրեն հայտնի դարձած հանգամանքների մասին. 4) դատավորը, նախկին դատավորը, դատախազը կամ դատական նիստի քարտուղարը՝ այն վարույթով, որում նրանք իրականացրել են իրենց դատավարական լիազորությունները․ 5) քննիչը՝ այն վարույթով, որում նա իրականացրել է իր դատավարական լիազորությունները, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքի․ 6) ձեռնադրված հոգևորական-խոստովանահայրը` խոստովանանքից իրեն հայտնի դարձած հանգամանքների մասին:
Այո, յուրաքանչյուր ոք իրավունք ունի վարույթի ընթացքում հանդես գալու այն լեզվով, որին տիրապետում է: Վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ՝ վարույթի լեզվին չտիրապետող մեղադրյալին անհատույց հնարավորություն է տրվում թարգմանչի օգնությամբ իրականացնելու օրենքով սահմանված իր բոլոր իրավունքներն այն լեզվով, որին նա տիրապետում է: Վարույթի լեզվին չտիրապետող համապատասխան անձին օրենքով նախատեսված՝ հանձնման ենթակա փաստաթղթերի պատճենները տրվում են նաև այն լեզվով, որին նա տիրապետում է: Վարույթն իրականացնող մարմնին այլ լեզվով ներկայացված փաստաթուղթը վարույթի նյութերին կցվում է թարգմանչի վավերացրած հայերեն թարգմանության հետ:
Այո: Անչափահաս, անգործունակ կամ հոգեկան առողջության խնդիր ունեցող մեղադրյալի կամ տուժողի կամ վկայի խնամակալը, հոգաբարձուն կամ իր իրավասության սահմաններում՝ խնամակալության և հոգաբարձության մարմնի աշխատակիցը կամ մահացած մեղադրյալի կամ ենթադրյալ հանցանք կատարած և մահացած անձի մերձավոր ազգականը, ինչպես նաև տուժող կամ գույքային պատասխանող իրավաբանական անձի ղեկավարը չի կարող մասնակցել վարույթին, եթե՝ 1) գտնվում է ազգակցական կամ անձնական կախվածության այլ հարաբերությունների մեջ այն դատավորի, վարույթի հանրային կամ մասնավոր մասնակցի հետ, որը մասնակցել կամ օրինական ներկայացուցչի ներգրավման պահին մասնակցում է վարույթին. 2) վարույթին մասնակցել է որպես դատավոր, հանրային մասնակից, մասնավոր մասնակից կամ վարույթին օժանդակող անձ, բացառությամբ վկա հանդես գալու դեպքերի. 3) իր վարքագծով ակնհայտորեն վնասում է ներկայացվողի շահերին. իր վարքագծով խոչընդոտել է ներկայացվողի իրավունքների իրականացմանը կամ հանգեցրել է դրանց խախտմանը. 4) օրենքով կամ դատական ակտով չի կարող լինել օրինական ներկայացուցիչ. 5) նրա վերաբերյալ առկա են ներկայացվողի շահերի դեմ ուղղված ենթադրյալ հանցանք կատարելու մասին վկայող փաստեր: Նշված 3-5-րդ կետերով նախատեսված դեպքերում անչափահաս, անգործունակ կամ հոգեկան առողջության խնդիր ունեցող մեղադրյալի, տուժողի կամ վկայի ծնողը կամ որդեգրողը ևս չի կարող մասնակցել քրեական գործով վարույթին:
Այո: Քրեական վարույթին ներգրավված անձի, ինչպեu նաև նրա ընտանիքի անդամի կամ այլ մերձավոր անձի նկատմամբ հատուկ պաշտպանության միջոց է կիրառվում, եթե վարույթի իրականացման հետ կապված նրանց կյանքին, առողջությանը կամ իրավաչափ շահերին ողջամտորեն կարող է սպառնալ իրական վտանգ: Հատուկ պաշտպանության միջոց կիրառելու անհրաժեշտության դեպքում վարույթն իրականացնող մարմինը համապատասխան անձի գրավոր դիմումի հիման վրա կամ իր նախաձեռնությամբ կայացնում է հատուկ պաշտպանության միջոց կիրառելու մասին որոշում, որի կատարումն անհապաղ հանձնարարում է իրավասու պետական մարմնին: Զինծառայողների, ինչպես նաև անազատության մեջ պահվող անձանց նկատմամբ հատուկ պաշտպանության միջոց կիրառելու գրավոր խնդրանքով վարույթն իրականացնող մարմին կարող է դիմել համապատասխան հիմնարկի վարչակազմի ղեկավարը` իր նախաձեռնությամբ կամ այդ անձի դիմումի հիման վրա: Հատուկ պաշտպանության միջոց կիրառելու մաuին անձի դիմումը վարույթն իրականացնող մարմինը քննարկում է անհապաղ, սակայն ոչ ուշ, քան այն ստանալու պահից 24 ժամվա ընթացքում: Կայացված որոշման մաuին անմիջապեu հայտնվում է դիմողին, և նրան է ուղարկվում համապատաuխան որոշման պատճենը: Հատուկ պաշտպանության միջոցի կիրառումը մերժելու դեպքում դիմում ներկայացրած անձն իրավունք ունի համապատասխան որոշումը բողոքարկելու օրենքով uահմանված կարգով: Դիմումի մերժումն արգելք չէ նույն անձի կողմից այդպիuի միջոց կիրառելու մաuին նոր դիմում ներկայացնելու համար, եթե ի հայտ են եկել հատուկ պաշտպանության միջոցի կիրառման անհրաժեշտությունը հաստատող նոր հանգամանքներ:
Հայաստանի Հանրապետությունում կիրառվում են` 1) պետական հարկեր, որոնց տեսակներն են` ա. ավելացված արժեքի հարկը (այսուհետ նաև՝ ԱԱՀ), բ. ակցիզային հարկը, գ. շահութահարկը, դ. եկամտային հարկը, ե. բնապահպանական հարկը, զ. ճանապարհային հարկը, է. շրջանառության հարկը, և 2) տեղական հարկեր, որոնց տեսակներն են` ա. անշարժ գույքի հարկը, բ. փոխադրամիջոցների գույքահարկը: Հայաստանի Հանրապետությունում բացի նշված հարկատեսակներից, այլ հարկեր չեն կարող սահմանվել:
Կրիպտոարժույթը վիրտուալ փող է, որը կարելի է օգտագործել առցանց (օնլայն) հարթակում տարբեր գործարքներ կատարելու համար, օրինակ՝ գնել և վաճառել իրեր: Այլ խոսքով, Կրիպտոարժույթը թվային միավոր է, որն իրացվում է ապակենտրոնացված, չմիջնորդավորված, թափանցիկ և կեղծիքները կանխարգելող բլոկչեյն տեխնոլոգիայի միջոցով և նպատակ ունի իրականացնելու փողի գործառույթ:
Հայաստանի Հանրապետությունում երաշխավորված է գործունեության ազատությունը, պայմանով, որ այն չհակասի ՀՀ օրենսդրությանը, ուստի կրիպտոարժույթի արտադրությունը կամ վաճառքը ՀՀ-ում չի հանդիսանում օրենսդրությանը հակասող գործունեություն։ Չնայած օրենսդրական դեֆինիցիայի, օրենսդրական կարգավորման բացակայությանը, այն չի հանդիսանում հակաօրինական գործուեություն, այլ ունի սահմանդրաիրավական երաշխավորվածություն։ Համաձայն ՀՀ Սահմանադրության 59-րդ հոդվածի՝ յուրաքանչյուր ոք ունի տնտեսական, ներառյալ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունք:
Կրիպտոարժույթը պահվում կրիպտոպանակներում, որոնք հանդիսանում են ինքնուրույն ծրագրային միավորներ և սպասարկվում են ոչ ընկերության կողմից։ Կրիպտոպանակների սպասարկումն իրականացվում է ծրագրային հիմքով, որի պայմաններում կրիպտոպանակատերը միայն գիտի թե որքան կրիպտոմիավոր ունի կամ կարող է ունենալ։ Հարկային տեսանկյունից որպես այդպիսին չկա որևէ իրավադրույթ, որը նորմատիվ պատվիրանի ձևով կսահմանի պարտավորություն կոնկրետ ՊԵԿ-ին կամ այլ մարմիններին կրիպտոմիավորների արտադրության հաշվետվություն ներայացնելու համար։
Արտադրված և չիրացված կրիպտոարժույթը հանդիսանում է իրացման նպատակով պահեստավորված միավոր։ Հետևաբար, պահեստավորված կրիպտոարժույթը հանդիսանալով պասիվ եկամուտ հարկային հետևանքներ կառաջացնի միայն այն դեպքում, երբ այն իրացվի։
Այստեղ հարկ է նշել կրիպտոարժութային համակարգի գաղտնիության մասին, որն ապահովվում է բանալիների առկայությամբ, վեջիններս էլ փոխարինում են օգտատերերի անձնական տվյալները: Բանալիները երկուսն են՝ հանրային (public) և անձնական (private) (հանրայինը կարող է հասանելի դառնալ բոլորին, իսկ անձնականի մասին գիտի միայն օգտատերը): Սա կարելի է նույնականացնել էլեկտրոնային հարթակներում մուտքանվան և գաղտնաբառի հետ. մուտքանունը կարող է հասանելի լինել բոլորին, իսկ գաղտնաբառը հասանելի է միայն օգտատիրոջը համակարգ մուտք գործելու համար: Համակարգում պահպանվում է կատարված փոխանցումների, գործարքների բոլոր տվյալները, սակայն այս ամենով հանդերձ համակարգի որևէ մասնակից չի կարող տեսնել մյուս մասնակցի կրիպտոդրամապանակի պարունակությունը: Այսպիսով, փոխանցման գործընթացը թափանցիկ է, սակայն անձնական ակտիվների գաղտնիությունը պահպանվում է՝ տեսանելի չէ երրորդ անձանց, որից էլ բխում է անհատի սեփականության գերակայությունն իր ակտիվների նկատմամբ:
Կրիպտոարժութային համակարգում իրականացվող գործարքների վերահսկողությունը կենտրոնական մարմնի կողմից բացառվում է: Առօրյայում յուրաքանչյուր գործարք վերահսկվում է որևէ կենտրոնական մարմնի կողմից, սակայն կրիպտոարժութային համակարգում նման իրավասությունների և հնարավորությունների կենտրոնացումը բացառվում է. այն բաշխված է մասնակիցների միջև, որոնք վերահսկում են կատարվող գործարքները՝ ապահովելով համակարգի վստահելիությունը և արժանահավատությունը գրանցամատյանի միջոցով:
Բլոկչեյն համակարգը պահպանում է կատարված գործարքների ողջ պատմությունը, դրանով իսկ ապահովելով համակարգի թափանցիկությունը մասնակիցների միջև և ըստ այդմ՝ բացառում կեղծելու հնարավորությունները, քանի որ մեկ համակարգչում կամ համակարգիչների խմբում կեղծված բլոկերի շղթան կհակասի ցանցի մնացած բոլոր համակարգիչներում առկա բլոկերի ճիշտ շղթաներին և դուրս կմղվի ընդհանուր համակարգից մայներների կողմից:
Իհարկե՛ այո: Կրիպտոարժութային համակարգում կատարված վճարումները հնարավոր չէ չեղարկել, ինչպես նաև կրիպտոմետաղադրամները չեն կարող կեղծվել, կրկնօրինակվել կամ կրկնակի ծախսվել: Հենց այս հնարավորությունները երաշխավորում են համակարգի ամբողջականությունը: Կրիպտոդրամապանակի պաշարները պատկանում են և հասանելի են միայն օգտատիրոջը, հետևաբար հաշվի սառեցում կամ այլ ազդեցություն բացառվում է, որով և պայմանավորված է օգտատիրոջ՝ իր պաշարների նկատմամբ սեփականության գերակայությունը:
Այս համակարգը հնարավորություն է տալիս կատարել փոխանցում ցանկացած վայրից մեկ այլ վայր մի քանի րոպեների ընթացքում (BTC համակարգի մշակումից հետո), ինչը հնարավորություն է տալիս հատկապես միջազգային գործարքների և միջազգային առևտրի հետագա զարգացման համար։ Բացի այդ յուրաքանչյուր օգտատեր կարող է վճարել որևէ այլ օգտատիրոջը, ցանկացած վայրում որտեղ առկա է հասանելի համացանց, անկախ մյուս օգտատիրոջ գտնվելու վայրից: Սա հատկապես հնարավորություն է թերզարգացած ֆինանսական համակարգերի կատարելագործման համար, մասնավորապես` ձեռնարկատիրության և էլեկտրոնային առևտրի ոլորտներում։
Բանալիների կորցնելու կամ մոռանալու պարագայում կրիպտոհաշիվը հնարավոր չէ վերականգնել, հետևաբար գոյություն չունի նաև համապատասխան կառուցակարգ բանալիների կորստի դեպքում սեփական հաշիվը վերականգնելու համար: Բացի այդ այս համակարգին բնորոշ են գների կտրուկ տատանումները, որոնք կարող են հանգեցնել ինչպես շահութաբեր ներդրումների, այնպես էլ կորուստների: