<p style="box-sizing: border-box; margin: 0px 0px 15px; padding: 0px; border: none; outline: none; position: relative; line-height: 1.8em; color: #222222; font-size: 16px; font-family: Roboto, sans-serif;">«Արմատ» իրավաբանական ընկերությունը հիմնադրվել է 2021 թվականին՝ տարբեր ոլորտներում մասնագիտական մեծ փորձառություն ունեցող մասնագետների ներգրավմամբ:</p> <p style="box-sizing: border-box; margin: 0px 0px 15px; padding: 0px; border: none; outline: none; position: relative; line-height: 1.8em; color: #222222; font-size: 16px; font-family: Roboto, sans-serif;">«Արմատ» իրավաբանական ընկերությունը իրավաբանական ծառայություններ է մատուցում իրավունքի բոլոր ճյուղերով: Մենք պատրաստ ենք մեր հաճախորդների իրավական խնդիրների լուծման աջակցմանը՝ փորձի և պրոֆեսիոնալիզմի միաժամանակյա համադրմամբ:</p> <p style="box-sizing: border-box; margin: 0px 0px 15px; padding: 0px; border: none; outline: none; position: relative; line-height: 1.8em; color: #222222; font-size: 16px; font-family: Roboto, sans-serif;">Մենք մեր վստահորդներին մատուցում ենք բարեխիղճ և որակյալ իրավական օգնություն՝ կատարելով վստահորդի հանձնարարությանը վերաբերող բոլոր հանգամանքների ուսումնասիրություն և անհրաժեշտ գործողությունների պատշաճ կատարում՝ միջազգային չափանիշներին համապատասխան:</p> <p style="box-sizing: border-box; margin: 0px; padding: 0px; border: none; outline: none; position: relative; line-height: 1.8em; color: #222222; font-size: 16px; font-family: Roboto, sans-serif;">Ընկերությունն իր ծառայություններն է մատուցում անհատներին և կազմակերպություններին՝ ներդնելով բոլոր ջանքերը՝ ստեղծելու փոխըմբռնման միջավայր մեր հաճախորդների հետ:</p>
Ձեր հարցըՍույն ծառայության մատուցման հիմնական թիրախ են հանդիսանում կետանցված վճարային պարտավորությունները կամ այլ հիմքով ծագած, ձևավորված պարտավորությունները։ Այս ծառայությունները հաճախ կոչվում են ժամկետանց պարտքերի հավաքագրման ծառայություններ։ Ծառայությունների այս տեսակը կոչվում է նաև Եվրոպական անվանմամբ, այն է պարտքերի կոլեկտորի, կամ կոլլեկտորային ծառայություններ։
Կոլեկտորային ծառայություններն իրենցից ներկայացնում են բազմասպեկտ բովանդակություն ունեցող գործողությունների համախումբ։ Միայն իրավաբանի միջոցով հնարավոր չէ իրականացնել պարտքերի արդյունավետ հավաքագրում։ Այս տեսակի ծառայությունները պահանջում են իմացություն բանակցային, հաշտարարական, մեդիացիոն գործերից, տնտեսագիտությունից, ֆինանսներից, անձի և սոցիալական հոգեբանությունից։
Շատերն այն կարծիքին են, որ օրինակ դատական ակտով վճռված բռնագանձման ենթակա գումարները, երբ ՀՀ ԱՆ ՀԿԱԾ-ի կողմից ձեռնարկված միջոցների արդյունքում չեն բռնագանձվել, ապա դրանք այլևս հնարավոր չէ հավաքագրել։ Փորձը և ուսումնասիրությունը ցույց են տվել, որ նույնիսկ այն դեպքերում, պարտապանի գույքային դրությունը հավասար է 0-ի, ապա ձեռնարկված իրավաչափ միջոցների արդյունքում անհուսալի պարտքի որոշակի մաս հետ է վերադարձվել կամ ինչպես ասում են, պարտքը ենթարկվել է մասնակի իրական կոլեկցիայի։ Այո, այս դեպքում պարտապանը, ով անցել է արդեն ՀՀ ԱՆ ՀԿԱԾ կատարողական գործողությունների միջոցով, այլևս ոչինչ չի վճարի և դրա համար պատասխանտվություն չի կրի։ Նման դեպքերում մեզ օգնության են գալիս հոգեբանական գիտելիքները։ Իսկ պարտապանի մասով՝ խիստ պահպանելով ՀՀ Անձնական տվյալների պաշտպանության մասին օրենքի, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087․1-րդ, 1087․2-րդ, ՀՀ քրեական օրենսգրքի 144-րդ հոդվածների պահանջները, դիսպոզիցիոն նկարագիրը, թիրախավորվում են Պարտապանի այնպիսի ոչ նյութական բարիքներ, որոնց մասով վերջինս «բան ունի թաքցնելու հասարակությունից»։
Ծառայությունների նկարագիրը.
Պարտքի իրավականության գնահատում․ այս փուլում անհրաժեշտ է պարզել պարտքի ծագման իրավական հիմքերը, պարտքի իրավական ուժ ունենալու հանգամանքը: Օրինակ՝ սնանկության վարույթում օրինական ուժի մեջ մտած դատական ակտով բռնագանձման բնույթի կատարողական վարույթը ենթակա է կարճման, այսինքն՝ տվյալ դեպքում պարտքի իրավականության ծագման հիմքը մնաց նույնը՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտը, սակայն դրա հավաքագրման կամ բռնագանձման հիմքը փոփոխվեց։ Այս փուլում պետք է գնահատվեն ռիսկերը կապված պարտքի ձևավորման մեջ իրավունքի չարաշահման, տույժի՝ որպես պարտավորությունների կատարման ապահովման միջոցի կիրառման հանգամանքների հետ, օրինակ պարտքի հիմնական գումարը հաշվարկվել 1 միավոր, սակայն տույժերով և տուգանքներով հանդերձ պահանջվում է 5 միավոր. բնականաբար առկա է խնդիր թե իրավունքի չարաշահման և թե տույժերի հաշվարկման օրինականության առումով։
Հավաքագրման եղանակի որոշում․ ակամայից թվում է, թե հաստատված պարտքերը բավականին արագ հնարավոր է ստանալ, սակայն հետագայում պարզվում է, որ արագ պարզապես հնարավոր չէ։ Որպես օրինակ նշենք, երբ պարտատիրոջ մոտ առկա է ստացական և ստորագրված պայմանագիր պարտքի վերաբերյալ։ Այսինքն, պահպանված են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 877-րդ, 878-րդ հոդվածների պահանաջները։ Պարտատերը 1-ին օրինակով ներկայացնում է հայց՝ գումարի բռնագանձման մասին, միջնորդում է կիրառել նաև հայցի ապահովման միջոց։ Դատարանը վարույթ է ընդունում հայցը, սակայն հայցի ապահովման միջոցի կիրառելու միջնորդությունը մերժում է: Պարտատերը երկու տարի դատարանում պարզապես «չարչարվում է», սակայն ոչնչի չի հասնում։ Իսկ եթե Պարտատերը դիմեր դատարան սնանկ ճանաչելու պահանջով, ապա պարտավորությունը վաղուց կատարված կլիներ։
Օժանդակ միջոցների կիրառում․ պարտք լինելը, երբեմն մարդու համար խնդրահարույց է։ Երբ այլ անձինք տեղեկանում են պարտք լինելու մասին, այսինքն՝ տեղեկության հանրայնացում, ապա անձի մոտ առաջանում են բարոյահոգեբանական խնդիրներ։
Ներկայացուցչություն ՀՀ ԱՆ ՀԿԱԾ-ում կատարողական վարույթներով. Այս ծառայությունը պահանջում է ցուցաբերել հետևողականություն։ Պետք է ակտիվորեն իրագործել կողմին և ներկայացուցչին «Դատական ակտերի հարկադիր կատարկման մասին» ՀՀ օրենքով վերապահված իրավունքները։ Ծառայության այս տեսակը չունի որևէ առանձնահատկություն, բացի ցուցաբերվելիք հետևողականությունից:
Որակավորում
Ընկերության կողմից մշակված միջոցառումները հնարավորություն կտան արդյունավետ իրականացնել պարտքերի հավաքագրումն անկախ վստահորդի պարտապանների քանակից և պարտքերի ծավալից։
Ընկերության հետ համագործակցության արդյունքում Դուք այլևս կարիք չեք ունենա վարել պարտքերի հավաքագրման գործընթաց, քանի որ մեր Ընկերության կողմից առաջարկվող ծառայությունները ներառում են պարտքերի հավաքագրման նպատակով իրականացվող գործողությունների ամբողջությունը, որն իր մեջ ներառում է՝
ա) Պարտապանին հեռախոսազանգով, էլեկտրոնային փոստով կամ կապի այլ միջոցով ծանուցում պարտքի առկայության, դրա մարման անհրաժեշտության և դրա բռնագանձման ուղղությամբ նախատեսվող գործողությունների վերաբերյալ․
բ) Պարտքի բռնագանձման նպատակով համապատասխան փաստաթղթերի նախապատրաստում և ներկայացում իրավասու դատարան․
գ) Դատարան ներկայացված դիմումի կամ հայցի բավարարման նպատակով բոլոր անհրաժեշտ գործողությունների իրականացում․
դ) Դատարանի կողմից բավարարված հայցերի և դիմումների՝ ՀԿԱԾ մուտքագրման և կատարողական վարույթի հարուցման ապահովում․
ե) ՀԿԱԾ վարույթում գտնվող Պարտքերի վերաբերյալ պարբերական (առնվազն կիսամյակը մեկ) տեղեկությունների ստացում, դրանց բռնագանձման օժանդակման ուղղությամբ քայլերի ձեռնարկում․
զ) Դատարան ներկայացված հայցերի և դիմումների մերժումը Ընկերության կողմից բողոքարկելու, ինչպես նաև դրանց բավարարման վերաբերյալ դատարանի վճիռները պարտապանի կողմից բողոքարկելու դեպքում համապատասխան դատական ատյաններում Ընկերության շահերի ներկայացում․
է) Ծառայությունների մատուցման ընթացքում Ընկերության հետ լիարժեք համագործակցության ապահովում․
ը) Պարտքերի տվյալների բազայի շարունակական թարմացման ապահովում և Ընկերությանը այդ բազայի մշտական մատչելիության ապահովում։