<p>Юридическая фирма «Армат» основана в 2021 году с привлечением специалистов с большим профессиональным опытом в различных областях. Юридическая фирма «Армат» оказывает юридические услуги во всех отраслях права.</p>
<p>Мы готовы поддержать решение юридических проблем наших клиентов, одновременно сочетая опыт и профессионализм.</p>
<p>Мы оказываем своим клиентам добросовестную и качественную юридическую помощь, изучая все обстоятельства поручения клиента и предпринимая соответствующие действия в соответствии с международными стандартами.</p>
<p>Компания предоставляет свои услуги частным лицам и организациям, прилагая все усилия для создания атмосферы взаимопонимания с нашими клиентами.</p>
2023 թվականի հունվարի 1-ից բոլոր իրավաբանական անձինք պարտավոր են ներկայացնել իրական շահառուների վերաբերյալ հայտարարագիր
ՀՀ-ում գրանցված իրավաբանական անձանց համար սահմանվել են նոր պարտավորություններ կապված իրական շահառուների հայտարարագրի ներկայացման հետ:
2023 թվականի հունվարի 1-ից Հայաստանի Հանրապետության տարածքում գրանցված բոլոր իրավաբանական անձինք պարտավոր են մինչև 2023 թվականի մարտի 1-ն ընկածժամանակահատվածում ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություններկայացնելիրական շահառուների վերաբերյալ հայտարարագիր:
Իրական շահառու է համարվում «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված չափանիշներով իրավաբանական անձի իրական շահառու հանդիսացող անձը։Նշված պարտավորության ժամկետը լրանում է 2023 թվականի մարտի 1-ին:Իրական շահառուների բացահայտման նպատակով պատշաճ ուսումնասիրություն չիրականացնելը կամ իրականացված պատշաճ ուսումնասիրության ընթացքում ձեռք բերված տեղեկությունները և փաստաթղթերն օրենսդրությամբ սահմանված ժամկետներում չպահպանելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից հարյուրապատիկի չափով:
Հայտարարագիրը՝ դրա լրացման նկատմամբ ներկայացվող պահանջների կամ ներկայացման կարգի խախտմամբ ներկայացնելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից հարյուրապատիկի չափով.Իրական շահառուների բացահայտման նպատակով պատշաճ ուսումնասիրություն չիրականացնելը կամ իրականացված պատշաճ ուսումնասիրության ընթացքում ձեռք բերված տեղեկությունները և փաստաթղթերն օրենսդրությամբ սահմանված ժամկետներում չպահպանելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից հարյուրապատիկի չափով.
Վերոնշյալ արարքները կատարած անձը ազատվում է վարչական պատասխանատվությունից, եթե մինչև վարչական պատասխանատվության ենթարկվելու վերաբերյալ որոշում կայացնելը նա վերացրել է իր թույլ տրված խախտումը և իրավաբանական անձանց պետական գրանցում իրականացնող իրավասու պետական մարմին է ներկայացրել ապացույցներ այդ մասին:Մինչև յուրաքանչյուր տարվա փետրվարի 20-ը իրավաբանական անձը պարտավոր է գործակալություն ներկայացնել ՝հաստատում առ այն, որ իրական շահառուների վերաբերյալ գործակալություն ներկայացված վերջին հայտարարագիրը պարունակում է արդիական տեղեկություններ նախորդ տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ, կամ փոփոխված տեղեկություններ իրավաբանկան անձի իրական շահառուների վերաբերյալ: Համապատասխան տեղեկությունները սահմանված ժամկետում չներկայացնելը ևս առաջացնում է վարչական պատասխանատվություն:Իրական շահառուների վերաբերյալ կեղծ տվյալներ ներկայացնելը կամ ներկայացման ենթակա տվյալները թաքցնելը առաջացնում է քրեական պատասխանատվություն ՀՀ քրեական օրենսգրքի 294-րդ հոդվածին համապատասխան:Հայտարարագիրը ներկայացնելու համար անհրաժեշտ է bo.e-register.am համակարգում մուտք գործել կազմակերպության էջը և առանց լրացնել ու հանձնել էլեկտրոնային հայտարարագիրը:
Հիշեցնենք, որ միասնականացվել է «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքով սահմանված «իրական շահառու» և ԱՃԹՆ-ի շրջանակում ներդրված և 2020 թվականից կիրառվող՝ «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում սահմանված «իրական սեփականատեր» հասկացությունները՝ առաջարկելով բոլոր դեպքերում կիրառել «իրական շահառու» (ԻՇ) հասկացությունը՝ միասնական չափանիշներով։