<p style="box-sizing: border-box; margin: 0px 0px 15px; padding: 0px; border: none; outline: none; position: relative; line-height: 1.8em; color: #222222; font-size: 16px; font-family: Roboto, sans-serif;">«Արմատ» իրավաբանական ընկերությունը հիմնադրվել է 2021 թվականին՝ տարբեր ոլորտներում մասնագիտական մեծ փորձառություն ունեցող մասնագետների ներգրավմամբ:</p>
<p style="box-sizing: border-box; margin: 0px 0px 15px; padding: 0px; border: none; outline: none; position: relative; line-height: 1.8em; color: #222222; font-size: 16px; font-family: Roboto, sans-serif;">«Արմատ» իրավաբանական ընկերությունը իրավաբանական ծառայություններ է մատուցում իրավունքի բոլոր ճյուղերով: Մենք պատրաստ ենք մեր հաճախորդների իրավական խնդիրների լուծման աջակցմանը՝ փորձի և պրոֆեսիոնալիզմի միաժամանակյա համադրմամբ:</p>
<p style="box-sizing: border-box; margin: 0px 0px 15px; padding: 0px; border: none; outline: none; position: relative; line-height: 1.8em; color: #222222; font-size: 16px; font-family: Roboto, sans-serif;">Մենք մեր վստահորդներին մատուցում ենք բարեխիղճ և որակյալ իրավական օգնություն՝ կատարելով վստահորդի հանձնարարությանը վերաբերող բոլոր հանգամանքների ուսումնասիրություն և անհրաժեշտ գործողությունների պատշաճ կատարում՝ միջազգային չափանիշներին համապատասխան:</p>
<p style="box-sizing: border-box; margin: 0px; padding: 0px; border: none; outline: none; position: relative; line-height: 1.8em; color: #222222; font-size: 16px; font-family: Roboto, sans-serif;">Ընկերությունն իր ծառայություններն է մատուցում անհատներին և կազմակերպություններին՝ ներդնելով բոլոր ջանքերը՝ ստեղծելու փոխըմբռնման միջավայր մեր հաճախորդների հետ:</p>
Կորպորատիվ իրավունք,վերակազմակերպումներ և կորպորատիվ արժեթղթեր
«Արմատ» իրավաբանական ընկերությունն աջակցում է իրավաբանական անձանց, դրանց մասնաճյուղերի, ներկայացուցչությունների ու հիմնարկների հիմնադրմանը, այդ թվում պատրաստում է պահանջվող փաստաթղթերի ամբողջական փաթեթը և ներկայացնում գրանցման գործընթացում: Իրավաբանական անձի հետագա գործունեության ընթացքում մատուցվող իրավաբանական ծառայությունները ներառում են կորպորատիվ կառավարման աջակացումը, ներդրումների կատարման առնչվող համապարփակ խորհրդատվությունը (այդ թվում՝ փաստաթղթերի փաթեթի պատրաստումը և գրանցման գործընթացի կազմակերպումը), վերակազմակերպումների ու վերակազմավորումների իրավական ձևակերպումների ուղեկցումը:
Կորպորատիվ իրավունքը հանդիսանում է յուրաքանչյուր բիզնեսի կամ հասարակական գործունեության անբաժան ուղեկիցը
Կորպորատիվ իրավունքի ոլորտում«Արմատ» իրավաբանական ընկերությունն առաջարկումէ հետևյալ ծառայությունները`
Կորպորատիվ իրավունքի հարցերով խորհրդատվություն,
Առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունների հիմնադրում և գրանցում,
Կորպորատիվ իրավունքիև կորպորտավի կառավարման հարցերով կազմակերպության գործունեության ընթացիկ խորհրդատվություն,
Կանոնադրության և այլ հիմնադիր փաստաթղթերի պատրաստում,
Բաժնետերերի համաձայնագրերի պատրաստում,
Գրանցման հետ կապված վարչական ներկայացուցչություն (իրավաբանական անձանց գրանցման պետական ռեգիստր, դեպոզիտարիա/հաշվի օպերատորներ և այլն),
Ընկերությունների կորպորատիվ քարտուղարի ծառայության մատուցում, այդ թվում ընկերության կառավարման մարմինների և կից հանձնաժողովների նիստերի հրավիրում, մասնակիցներին նյութերի պատրաստում և տրամադրում, նիստերի վարում, արձանագրության կազմում,
Ընկերությունում ներդրումների կատարմարման մասով իրավական խորհրդատվություն և ներդրման ձևակերպում,
Ընկերության արժեթղթերի, այդ թվում պարտատսերի, թողարկման և տեղաբաշխման իրավական ուղեկցություն,
Ընկերության ամբողջ փաստաթղթաշրջանառության վարում և ՀՀ օրենսդրությանը համապատասխանեցում,
Ընկերության իրավունքների և շահերի դատական ներկայացուցչություն: