<p style="box-sizing: border-box; margin: 0px 0px 15px; padding: 0px; border: none; outline: none; position: relative; line-height: 1.8em; color: #222222; font-size: 16px; font-family: Roboto, sans-serif;">«Արմատ» իրավաբանական ընկերությունը հիմնադրվել է 2021 թվականին՝ տարբեր ոլորտներում մասնագիտական մեծ փորձառություն ունեցող մասնագետների ներգրավմամբ:</p>
<p style="box-sizing: border-box; margin: 0px 0px 15px; padding: 0px; border: none; outline: none; position: relative; line-height: 1.8em; color: #222222; font-size: 16px; font-family: Roboto, sans-serif;">«Արմատ» իրավաբանական ընկերությունը իրավաբանական ծառայություններ է մատուցում իրավունքի բոլոր ճյուղերով: Մենք պատրաստ ենք մեր հաճախորդների իրավական խնդիրների լուծման աջակցմանը՝ փորձի և պրոֆեսիոնալիզմի միաժամանակյա համադրմամբ:</p>
<p style="box-sizing: border-box; margin: 0px 0px 15px; padding: 0px; border: none; outline: none; position: relative; line-height: 1.8em; color: #222222; font-size: 16px; font-family: Roboto, sans-serif;">Մենք մեր վստահորդներին մատուցում ենք բարեխիղճ և որակյալ իրավական օգնություն՝ կատարելով վստահորդի հանձնարարությանը վերաբերող բոլոր հանգամանքների ուսումնասիրություն և անհրաժեշտ գործողությունների պատշաճ կատարում՝ միջազգային չափանիշներին համապատասխան:</p>
<p style="box-sizing: border-box; margin: 0px; padding: 0px; border: none; outline: none; position: relative; line-height: 1.8em; color: #222222; font-size: 16px; font-family: Roboto, sans-serif;">Ընկերությունն իր ծառայություններն է մատուցում անհատներին և կազմակերպություններին՝ ներդնելով բոլոր ջանքերը՝ ստեղծելու փոխըմբռնման միջավայր մեր հաճախորդների հետ:</p>
Ներկայիս ժամանակներում անձանց իրավունքների պաշտպանության մասով առաջնային կարևորություն ունի անձի անձնական տվյալների պաշտպանությունը:
Անձնական տվյալը ֆիզիկական անձին վերաբերող ցանկացած տեղեկությունն է, որը թույլ է տալիս կամ կարող է թույլ տալ ուղղակի կամ անուղղակի կերպով նույնականացնել անձի ինքնությունը:
Անձի այս իրավունքը երաշխավորվում է միջազգային փաստաթղթերով, ՀՀ սահմանադրությամբ և դրան համապատասխան ընդունված «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքով և այլ նորմատիվ իրավական ակտերով:
Անձնական տվյալների պաշտպանության համատեքստում յուրաքանչյուր ոք ունի իրեն վերաբերող տվյալների պաշտպանության իրավունք:
Անձնական տվյալների մշակումը պետք է կատարվի բարեխղճորեն, օրենքով սահմանված նպատակով, անձի համաձայնությամբ կամ առանց այդ համաձայնության` օրենքով սահմանված այլ իրավաչափ հիմքի առկայությամբ:
Ինչպես նաև, յուրաքանչյուր ոք իրավունք ունի ծանոթանալու պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում իր մասին հավաքված տվյալներին և պահանջելու ոչ հավաստի տվյալները շտկվեն, ինչպես նաև ապօրինի ձեռք բերված կամ այլևս իրավական հիմքեր չունեցող տվյալները վերացվեն:
Անձի անձնական տվյալների պաշտպանության իրավունքը կարող է խախտվել պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմինների, պետական կամ համայնքային հիմնարկների կամ կազմակերպությունների, իրավաբանական կամ ֆիզիկական անձանց կողմից ցանկացած գործողությանմբ, որը կապված է անձնական տվյալները հավաքելու կամ ամրագրելու կամ մուտքագրելու կամ համակարգելու կամ կազմակերպելու կամ պահպանելու կամ օգտագործելու կամ վերափոխելու կամ վերականգնելու կամ փոխանցելու կամ ուղղելու կամ ուղեփակելու կամ ոչնչացնելու կամ այլ գործողություններ կատարելու հետ՝ այլ կերպ ասած անձնական տվյալների մշակմամբ:
«Արմատ» իրավաբանական ընկերության փորձառու մասնագետները պատրաստ են օգնել ձեզ պաշտպանելու և վերականգնելու ձեր խախտված իրավունքները անձնական տվյալների պաշտպանության ոլորտում:
Անձնական տվյալների պաշտպանության ոլորտում «Արմատ» իրավաբանական ընկերությունը առաջարկում է հետևյալ ծառայությունները՝
Անձնական տվյալների պաշտպանության վերաբերյալ իրավական խորհրդատվության տրամադրում
Անձնական տվյալների մշակմանն առնչվող ներքին ընթացակարգերի, պայմանագրերի և համաձայնագրերի մշակում
Անձնական տվյալների պաշտպանության օրենսդրության պահանջների համապատասխանության ստուգում և եզրակացության տրամադրում,
Անձնական տվյալների պաշտպանության քաղաքականության (Privacy policy) մշակում ընկերությունների, այդ թվում՝ ՏՏ ոլորտում ծառայություններ մատուցող ընկերությունների համար: Անձնական տվյալների գաղտնիության և քուքիների քաղաքականության և ծանուցումների մշակում
Անձնական տվյալների պաշտպանության հարցերով դատական ներկայացուցչություն:
Անձնական տվյալների պաշտպանության հարցերով ներկայացուցչություն ՀՀ պետական այլ մարմիններում
Անձնական տվյալների պաշտպանության հետ կապված հարաբերությունների սուբյեկտների իրավունքների պաշտպանության ապահովում